Առաքման բաժին

Բաժնի ղեկավարն է Արմինե Անդրանիկի Ստեփանյանը:

Առաքման բաժնի հիմանական խնդիրներն են՝

  • Արյունաբանական կենտրոնի դոնորական բաժնից և Հայաստանի բուժհաստատությունների ԱՓԲ-ից համապատասխան հրահանգների համաձայն արյան պատրաստուկների (բաղադրամասեր ևպրեպարատներ) ստացում և պահպանում
  • Հայաստանի բուժհաստատությունների և Արյունաբանական կենտրոնի միջև պայմանագրերի համաձայն արյան պատրաստուկների փոխանակում
  • Հայաստանի բուժհաստատություններից արյան պատրաստուկների պատվերների ընդունում, պատվերի ճշգրտումը բաժնում առկա արյան պատրաստուկների համապատասխան
  • Հայաստանի բուժհաստատություններին արյան պատրաստուկների մատակարարում համապատասխան պատվերի, պահանջագրերի առկայության պարագայում
  • ուղեկցող փաստաթղթերի ձևակերպում և պատվիրած արյան պատրաստուկների տրամադրում
  • Հայաստանի բուժհաստատությունների արյան պատրաստուկների պատվերների ձևակերպման, ուղեկցող փաստաթղթերի լրացման ճշտության հսկողություն
  • արյան պատրաստուկների շարժի (մուտք և ելք) հաշվարկների հսկողությունը առաքման բաժնում
  • արյան պատրաստուկների շարժի (մուտք և ելք) ամենամսյա հաշվետվությունների կազմում և ներկայացում: