Դոնորական բաժանմունք

Դոնորական բաժանմունքի կառուցվածքի մեջ մտնում են դոնորական կադրերի հավաքագրման ու բժշկական ծանուցման խմբերը և արյան ու դրա բաղադրամասերի պաշարման խումբը:

Բաժանմունքում աշխատում են բարձր որակավորմամբ մասնագետներ` բժիշկներ, բարձրակարգ բուժքույրեր, որոնք ունեն իրենց զբաղեցրած պաշտոնին համապատասխան վկայականներ: Դոնորական բաժանմունքի վարիչն է Ա.Շամիլյանը:

Դոնորական կադրերի հավաքագրման ու բժշկական ծանուցման խմբերում ներառված են թերապևտիկ կաբինետը (բժիշկ` Ջ.Ֆիլյան), արյան դոնորների գրանցման կաբինետը և միջամտության սենյակը:

Դոնորական կադրերի հավաքագրման և բժշկական ծանուցման խմբի հիմնական խնդիրներն են`

  • արյան և դրա բաղադրամասերի դոնորների խմբերի հավաքագրում,
  • բոլոր դոնորների բժշկական ծանուցումներ,
  • իմունիզացման համար դոնորների խմբերի հավաքագրում,
  • տարածքի բոլոր դոնորների համար քարտերի վարում, նրանց արյունատվություններ գրանցում,
  • մերժված անձանց քարտերի ձևավորում:

Արյան և դրա բաղադրամասերի հավաքման խմբի հիմնական խնդիրներն են`

  • ստացիոնար պայմաններում դոնորական արյան հավաքում,
  • կոնսերվացված դոնորական արյան առաջնակի խմբավորում հետևյալ բաղադրամասերի ստացմամբ` թարմ սառեցված պլազմա, էրիթրոցիտային զանգված, էրիթրոցիտային կախույթ, թրոմբոցիտների կոնցենտրատ կամ խտանյութ,
  • դոնորների իմունիզացիայի և իզոիմունիզացիայի կատարում,
  • կրիոպրեցիպիտատի լուծույթի պատրաստում,
  • լվացված էրիթրոցիտների, ֆիլտրացիայի մեթոդով լեյկոցիտներից մաքրված էրիթրոցիտային զանգվածի, արյան էրիթրոցիտներ պարունակող բաղադրամասերի բաժանված չափաբաժինների (էրիթրոցիտային զանգված, լվացված էրիթրոցիտներ, ֆիլտրացիայի մեթոդով լեյկոցիտներից մաքրված էրիթրոցիտային զանգված), էրիթրոցիտային կախույթի պատրաստում,
  • պլազմոցիտաֆերեզի մեթոդով պաշարում` թրոմբոցիտների կոնցենտրատի, թարմ սառեցված պլազմայի (սարքավորուներով, որոնք նախատեսված են ավտոմատ պլազմաֆերեզի մեթոդով պլազմայի ստացման համար), թրոմբոցիտների կոնցենտրատի (սարքավորուներով, որոնք նախատեսված են ավտոմատ պլազմացիտոֆերեզի մեթոդով պլազմայի և թրոմբոցիտների կոնցենտրատի կամ խտանյութի պատրաստման համար), ինչը թույլ է տալիս ստանալ թրոմբոցիտներ ընտրված դոնորներից, նվազեցնում է HLA-ալլոիմունիզացման ռիսկը և թույլ է տալիս արդյունավետ բուժել արդեն ալլոիմունիզացված հիվանդներին,
  • կարանտինային պահպանումը հավաքված ողջ պլազմայի, որն օգտագործվում է ըստ ABO համակարգի արյան պատկանելիության որոշման համար ստանդարտ շիճուկի պատրաստման համար (ABO պլազմաներ): Պլազմայի կարանտինային պահպանումն իրականացվում է ոչ ավելի քան երեք ամիսների ընթացքում,
  • պատրաստված արյան բաղադրամասերի ընտրություն` համաձայն դոնորի արյան նմուշի հետազոտման արդյունքների,
  • ստացված պլազմայի, լվացված էրիթրոցիտների, ֆիլտրացիայի մեթոդով լեյկոցիտներից մաքրված էրիթրոցիտային զանգվածի չափաբաժինների պիտակավորում, դոնորի արյան նմուշներով սրվակների հասցնումը և հանձնումը դրանց հետազոտման համար համապատասխան լաբորատորիաները և պատրաստված արյան բաղադրամասերի ստերիլության ստուգման համար մանրէաբանական ստուգման լաբորատորիա,
  • հաշվառման և հաշվետվական փաստաթղթերի վարում` ըստ հաստատված ձևերի թղթային և էլեկտրոնային կրիչների վրա:

Արյան և դրա բաղադրամասերի հավաքման բաժանմունքի հիմնական խնդիրներին համապաասխան օգտագործվում են հետևյալ սարքերն ու սարքավորումները`

  • պլազմաֆերեզի մեթոդով պլազմայի ստացման համար ավտոմատ սարքեր` պլազմայի հավաքագրման համակարգ «PCD-2», արտադրված է Haemonetics –ի կողմից (ԱՄՆ),
  • կենսաբանական պահպանության II դասի բոքսեր BH-2004S, արտադրված է Faster s.r.I (Իտալիա),
  • թրոմբոցիտների և պլազմայի կոնցենտրատի պատրաստման սարքավորումներ` ավտոմատ պլազմոցիտոֆերեզի մեթոդով բազմաբաղադրիչային համակարգ պլազմոցիտոֆերեզի համար «Cobe Spectra» արտադրված է Gambro (ԱՄՆ), արյան բջիջների սեպարատոր «COMTEC», արտադրված է Fresenius (Գերմանիա),
  • սառեցման մոդուլներ կարանտինային պահպանման համար 35-400C ջերմաստիճանից ցածր պահպանման համար «Sanyo» Japan, Dometic (Լյուքսեմբուրգ),
  • ռեֆրիժերատորային ցենտրիֆուգաներ «Hettich» (Գերմանիա), «Beckman» (ԱՄՆ),
  • դոնորական արյան հարիչներ,
  • կոնտեյներների պոլիմերային մագիստրալների (խողովակներ) կցորդներ արյան և դրա բաղադրամասերի հավաքման համար,
  • պահարան-ցուցափեղկեր (սառնարաններ), ցածր ջերմաստիճանային սառցարաններ,
  • կշեռք-ճոճանականեր «Compo Guard» Fresenius HemoCare ֆիրմայի (Գերմանիա), կշեռք ճոճանակներ «Te-Sonic» BIOASSET ֆիրմայի (Հնդկաստան),
  • արյան փաթեթների մագիստրալների կցորդներ LMB (Շվեդիա),
  • էլեկտրոնային պլազմակոնտրակտոր «Giotto» (Իսպանիա),
  • պլազմայի վիրուս-ինակտիվատոր «Macotronic B 2» Maco Pharm ֆիրմայի (Ֆրանսիա):