Իմունոհեմատոլոգիական լաբորատորիա

Իմունոհեմատոլոգիական լաբորատորիան զբաղվում է գիտական, պրակտիկ և արտադրական գործունեությամբ:

Լաբորատորիան համարվում է Առողջապահության Ազգային ինստիտուտի հեմատոլոգիայի և տրանսֆուզիոլոգիայի, Հայկական բժշկական ինստիտուտի հեմատոլոգիայի և տրանսֆուզիոլոգիայի ամբիոնների բազա: Ինչպես նաև պատրաստում է կադրեր, բժիշկ լաբորանտներ և լաբորանտներ “իզոսեռոլոգ” մասնագիտությամբ:

2008թ.-ից լաբորատորիայի ղեկավարն է՝ բ.գ.թ. Ն.Հ.Մուսաելյանը:

Լաբորատորիայում կատարվում են դոնորների, հեմատոլոգիական հիվանդների, ինչպես նաև բնակչության արյան հետևյալ հետազոտություները`

  • Արյան ABO և Rh պատկանելիության որոշումը խաչաձև մեթոդով
  • Արյան ABO և Rh-Hr պատկանելիության որոշում բարդ դեպքերում
  • Իմուն ABO և Rh-Hr հակամարմինների որոշումը արյան և մայրական կաթի մեջ
  • Կումբսի ուղղակի և անուղղակի ռեակցիայի որոշումը
  • Էրիթրոցիտար համակարգի անտիգենների որոշումը (D, Cc,Ee, Kk, MNSs, P, Duffi, Kidd, Lewis, Lutheran) ըստ Կումբսի անուղղակի ռեակցիայի:
  • Աուտոիմուն հակամարմինների որոշումը ըստ Կումբսի անուղղակի ռեակցիայի
  • HLA համակարգի լեյկոցիտար անտիգենների տարատեսակների որոշում (լոկուս A,B,C,DR)
  • Բարդությունների և հետփոխներարկումային ռեակցիաների իմունոլոգիական հետազոտություն (խիմերիզմի որոշում)
  • Աուտոիմուն սառը և տաք հակամարմինների որոշումը շիճուկում
  • Օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման համար համատեղելի դոնորների ընտրություն (cross- matching ռեակցիա)
  • Համատեղելի արյան բաղադրամասերի ընտրություն
  • Ամուսնական զույգերի համատեղելիության որոշում ըստ էրիթրոցիտար անտիգենների ABO, Rh-Hr կոնֆլիկտային հղիությունների ժամանակ:
  • Ամուսնական զույգերի համատեղելիության որոշում ըստ HLA համակարգի (HLA հակամարմիններիորոշում):
  • Հեմագլյուտինացնող ստանդարտ շիճուկների պատրաստում O(I), A(II), B(III), AB(IV):
  • Հակա- ռեզուսստանդարտ շիճուկների պատրաստում(հակա-D, հակա DC)
  • ABO և Rh հակամարմինների որոշման համար նոսրացնող շիճուկի պատրաստում
  • Իմուն պլազմայի հավաքագրման համար իմուն կանանց ընտրություն
  • Իմունպլազմայի և հակա D(Rho) Igg պատրաստուկի տիտրի որոշում

Լաբորատորիան աշխատում է ստանդարտ ABO, Rh-Hr շիճուկներով, մոնոկլոնալ հակաշիճուկներով «Biotec»(Անգլիա), «Dialab»(Ավստրիա):

Նելլի Հովհաննեսի Մուսայելյան

իմունահեմատոլոգիայի բաժնի ղեկավար

Կրթություն՝

1968-1975 Երևանի պետական բժշկական ինստիտուտ, բժշկական գործ

1975-1976 Երևանի պետական բժշկական ինստիտուտ, ինտերնատուրա, թերապևտ