Շճաբանական լաբորատորիա

Շճաբանական լաբորատորիան համալրված է բարձրորակ լաբորատոր սարքավորումների առաջատար արտադրողների ժամանակակից անալիզատորներով («Abbotte AXSYM», «Architect i1000SR», «Abbott CELL-DYN 3700 System»), որոնք ապահովում են կատարվող լաբորատոր հետազոտությունների բարձր որակը: Իբրև աստիճանավորման /կալիբրովկա/ և վերահսկման նյութեր ներլաբորատոր որակի հսկողության համար շճաբանական լաբորատորիայում օգտագործվում են Abbott և այլ ընկերությունների հավաստագրված կենսանյութերը:

Շճաբանական լաբորատորիայում կատարվում է Արյունաբանական կենտրոնի և Երևան քաղաքի մի շարք բժշկական կենտրոնների («Վ.Ֆանարջյանի անվ. Ուռուցքաբանության ազգային կենտրոն», «Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն», «Արաբկիր բժշկական համալիր», «Արմենիա հանրապետական բժշկական կենտրոն», «Էրեբունի բժշկական կենտրոն», «Երևան բժշկական կենտրոն», «Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն», «Սուրբ Աստվածածին բժշկական կենտրոն») դոնորների և հիվանդների արյան նմուշների հետազոտում:

Լաբորատորիայում աշխատում են բարձր որակավորում ունեցող մասնագետներ՝ բժիշկ-լաբորանտներ, որոնք ունեն հավաստագրեր համապատասխան իրենց զբաղեցրած պաշտոնին:

2005թ.-ից շճաբանական լոբորատորիան ղեկավարում է Գ.Ա.Գևորգյանը:

Ներկայումս շճաբանական  լաբորատորիայում կատարվում են հետևյալ հետազոտությունները՝

  • իմունաֆերմենտային եղանակով HIV սկրինինգային հետազոտություններ միաժամանակ HIV1 և HIV2-ի նկատմամբ հակամարմինների թեստհամակարգերի օգնությամբ,
  • վիրուսային В և С հեպատիտների հետազոտություններ՝ (HBs-Ag, HBс-Ag) սպիտակուցային հակածինների օգտագործմամբ վիրուսային В հեպատիտի և, հակածիների կիրառմամբ՝ վիրուսային հեպատիտ С-ի ախտորոշման համար
  • բրուցելիոզի, լեյշմանիոզի, տոքսոպլազմոզի, խլամիդիայի, սովորական և գենիտալ հերպեսի վիրուսի, ցիտոմեգալովիրուսի, Էպշտեյն-Բարր վիրուսի որոշում,
  • սեռական ճանապարհով փոխանցվող վարակների՝ սիֆիլիսի, ուրեապլազմայի, միկոպլազմայի որոշում,
  • ֆոլաթթվի, պրոլակտինի, հոմոցիստեինի, ֆերրիտինի, B12 վիտամինի որոշում: