Ցողունային բջիջների լաբորատորիա

Լաբորատորիան հագեցած է նորագույն սարքավորումներով, որոնք հնարավորություն են տալիս հատուկ մշակման ենթարկել հավաքագրված ցողունային բջիջները՝ ելնելով հիվանդության տեսակից և ցողունային բջիջների աղբյուրից:

Ցողունային բջիջների լաբորատորիայի գործառույթն է՝ տարբեր աղբյուրներից ստացած ցողունային բջիջների ընդունումը, հաշվառումը, մշակումը, սառեցումը, կրիոպահպանումը և հալեցումը:

Այստեղ մշակման են ենթարկվում ոսկրածուծից, մոբիլիզացված ծայրամասային արյունից և պորտալարային արյունից հավաքագրված ցողունային բջիջները:

Մշակման ժամանակ հատուկ մեթոդների կիրառմամբ կատարվում է փոխպատվաստանյութի մաքրումը և ծավալի նվազեցումը: Ցողունային բջիջների երկարատև պահպանման նպատակով վերջիններս ենթարկվում են խորը սառեցման, ապա պահպանման հեղուկ ազոտում մինչև -196°C ջերմաստիճան պայմաններում:

Լաբորատորիան ապահովում է բարձր որակի փոխպատվաստանյութի ստացումը, ինչը նպաստում է փոխպատվաստման արդյունավետության բարձրացմանը և կողմնակի երևույթներից խուսափմանը:

Արմինե Պեպանյան

Ցողունային բջիջների լաբորատորիայի վարիչ, կ.գ.թ.

Աշխատում է Ռ.Հ.Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնում 2000թ.-ից: Աշխատանքը մեկնարկել է Կենսաքիմիայի պրոբլեմային լաբորատորիայում, որպես ավագ գիտաշխատող: 2015թ.-ի անցել է եռամսյա վերապատրաստում Պրահայի արյունաբանության և փոխներարկաբանության կենտրոնի բջջային թերապիայի բաժանմունքում արյունաստեղծ ցողունային բջիջների մշակման և կրիոպահպանման ուղղությամբ: Հանդիսանում է ավելի քան 60 գիտական հոդվածների համահեղինակ: