Մեծահասակների արյունաբանական շուրջօրյա ստացիոնար

Մեծահասակների արյունաբանական շուրջօրյա ստացիոնարը համալրված է 28 մահճակալով և արյան հիվանդություներով տառապող հիվանդների բուժման և խնամքի համար անհրաժեշտ բոլոր պարագաներով:

Բաժանմունքի ղեկավարն է ՝ Կարեն Հովհաննեսի Մելիքսեթյանը: Բաժանմունքում աշխատում են Ամերիկայի (MD  Anderson), Եվրոպայի (UHKT)  և Ռուսաստանի (ННПЦ ДГОИ им. Д.Рогачева) լավագույն կլինիկաներում վերապատրաստված, երկարամյա աշխատանքային փորձ ունեցող  բուժանձնակազմ: Բաժանմունքի բժիշկները հանդիսանում են միջազգային արյունաբանական ասոցիացիաների անդամներ, ինչպես նաև միջազգային գիտագործնական գիտաժողովների և սեմինարների մշտական մասնակիցներ:

Բաժանմունքում կատարվում է ուռուցքաարյունաբանական և արյան այլ հիվանդությունների բուժում՝ միջազգային կլինիկական ուղեցույցներին համապատասխան: Բուժումը ներառում է քիմիոթերապևտիկ կուրսերի,  քիմիոթերապիայի, թիրախային թերապիայի համադրությամբ կուրսերի, բարձր դեղաչափային քիմիոթերապիայի, ինչպես նաև տրասֆուզիոն բուժօգնություն իրականացում:

Բաժանմունքում բուժում են ստանում հետևյալ հիվանդություններով հիվանդներ՝

  • Սուր լեյկոզներ
  • Քրոնիկ լեյկոզներ
  • Լիմֆոմաներ (բոլոր տեսակի)
  • Միելոմային հիվանդություն
  • Միելոպրոլիֆերատիվ հիվանդություններ (քրոնիկ միելոլեյկոզ, միելոդիսպլազիաներ, միելոֆիբրոզ, քրոնիկ միելոմոնոբլաստային լեյկոզ)
  • Լիմֆոպրոլիֆերատիվ հիվանդություններ (քրոնիկ լիմֆոլեյկոզ, թարթչաբջջային լեյկոզ)
  • Սակավարյունություններ (ժառանգական և ձեռքբերովի)
  • Սակավարյունություններ պայմանավորված երկաթի և վիտամինների անբավարարությամբ
  • Կոագուլոպաթիաներ (ժառանգական և ձեռքբերովի)
Կարեն Մելիքսեթյան

Բաժանմունքի վարիչ

Ոսկրածուծի/արյունաստեղծ ցողունային բջիջների փոխպատվաստման բաժանմունքի ղեկավար

Աշխատում է Ռ.Հ.Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնում 2004թ.-ից: Այս տարիների ընթացքում անցել է մասնագիտական վերապատրաստումներ ամերիկյան MD Anderson կենտրոնում, Պրահայի արյունաբանության և փոխներարկաբանության կենտրոնում (UHKT), գերմանական Hamburg-Eppendorf համալսարանական կլինիկայում և այլն: Հանդիսանում է Եվրոպական Արյունաբանական Ասոցիացիայի (EHA) անդամ: Հանդիսանում է Հայկական արյունաբանական ասոցիացիայի գործադիր խորհրդի կլինիկական արյունաբանության քարտուղար: