Մանկական արյունաբանական կլինիկական բաժանմունք

ՄԱՆԿԱԿԱՆ ԱՐՅՈՒՆԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

Մանկական արյունաբանական բաժանմունք՝

  • մանկական արյունաբանական ցերեկային ստացիոնար
  • մանկական արյունաբանական շուրջօրյա ստացիոնար
  • մանկական դիսպանսեր

Բաժանմունքում հետազոտվում և բուժվում են 0-18տ. արյան չարորակ և արունաբանական այլ ախտաբանություններով տառապող երեխաներ:

ԱԿ մանկական բաժանմունքում տարեկան բուժում են ստանում լեյկոզով և լիմֆոմաներով միջինը 30-35 առաջնակի ախտորոշված հիվանդ, որոնցից 80%-ը բաժին է ընկնում սուր լեյկոզի լիմֆոբլաստային ձևին, 18-20%-ը՝ միելոբլաստային ձևին, 0-2%-ը` քրոնիկ միելոլեյկոզին: Հիվանդացության առավելագույն քանակը բաժին է ընկնում 2,5-5 տարիքային խմբերին: Արական և իգական սեռերի հարաբերակցությունը՝ 1,5/1:

1987թ.-ից սկսած հիվանդների բուժումն իրականացվել է ըստ Aur ծրագրի: 1994-1995թթ մանկական սուր լեյկոզների բուժման պրակտիկայում ներդրվել է BFM /Բեռլին-Ֆրանկֆուրտ-Մյունստեր/ ծրագիրը:

BFM ծրագիրը, կախված սուր լեյկոզի տեսակից, թույլ է տալիս 70-90% դեպքերում ստանալ ռեմիսիա, իսկ 5 տարվա առանց ռեցիդիվների դեպքում ապրելիության ցուցանիշը 40-70% է:

Այս ծրագրի շնորհիվ 1995-2005թ. ունենք 260 առողջացած երեխաներ, որոնք վերադարձել են իրենց ակտիվ կենսակերպին, սովորում են, աշխատում և ունեն առողջ սերունդ:

Լալա Հակոբի Վաղարշակյան

Մանկական արյունաբանական կլինիկական բաժանմունքի ղեկավար

1987թ. -ից Պրոֆ. Ռ. Հ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնում աշխատում է որպես մանկական արյունաբան,

2007թ. - ից առ այսօր գլխավորում է մանկական արյունաբանական կլինիկական բաժանմունքը,

Մասնագիտական վերապատրաստումներ - ՌԴ-ն (ք.Մոսկվա) և Գերմանիայի (Ֆրանկֆուրտ) կլինիկաների մանկական ուռուցքաբանության և արյունաբանության բաժանմունքներում: