Մեծահասակների արյունաբանական ցերեկային ստացիոնար

Բաժանմունքը համալրված է 10 մահճակալով

Բաժանմունքը ղեկավարում է Մարինա Գուրգենի Մելիք-Անդրեասյանը, ով հանդիսանում է Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի արյունաբանության և տրանսֆուզիոլոգիայի ամբիոնի ասիստենտ

Բաժանմունքում աշխատում են մասնագիտական մեծ փորձ ունեցող, արտերկրում վերապատրաստված բժիշկներ:

Ցերեկային ստացիոնարում իրականացվում է ֆիզիկապես պահպանված հիվանդների ինտենսիվ քիմիաթերապիայի ժամանակակից չափորոշիչներին համապատասխան բուժօգնություն, որը հնարավորություն է ընձեռում օգնել և բարելավել արյունաբանական հիվանդություններով տառապող հիվանդների կյանքի որակը, ստանալ կայուն ռեմիսիաներ:

Բաժանմունքում բուժում են ստանում հետևյալ հիվանդություններով հիվանդներ՝

  • Սուր լեյկոզներ
  • Քրոնիկ լեյկոզներ
  • Լիմֆոմաներ (բոլոր տեսակի)
  • Միելոմային հիվանդություն
  • Միելոպրոլիֆերատիվ հիվանդություններ (քրոնիկ միելոլեյկոզ, միելոդիսպլազիաներ, միելոֆիբրոզ, քրոնիկ միելոմոնոբլաստային լեյկոզ)
  • Լիմֆոպրոլիֆերատիվ հիվանդություններ (քրոնիկ լիմֆոլեյկոզ, թարթչաբջջային լեյկոզ)
  • Սակավարյունություններ (ժառանգական և ձեռքբերովի)
  • Սակավարյունություններ պայմանավորված միկրոէլեմենտների անբավարարությամբ

Բաժանմունքի բժիշկ-արյունաբանների կողմից հրատարակում են գիտական մի շարք հոդվածներ, որոնք տպագրվել են ինչպես հայրենական, այնպես էլ արտասահմանյան ամսագրերում: Կատարվում են նաև փորձի փոխանակումներ և կազմակերպվում են համատեղ սեմինարներ ու քննարկումներ ՌԴ-ի և արտերկրի այլ մասնագետների հետ: Ամրապնդվել են կապերը ՌԴ Մոսկվայի Արյունաբանական գիտական կենտրոնի հետ:

Մարինա Գուրգենի Մելիք-Անդրեասյան

Արյունաբանական ցերեկային ստացիոնար բաժանմունքի վարիչ

Աշխատում է Արյունաբանական կենտրոնում 1984թ.-ից, 2002թ.-ից գլխավորում է ցերեկային ստացիոնարը:

Ավելի քան 20 տարի հանդիսանում է ԵՊԲՀ-ի "Արյունաբանություն և փոխներարկաբանություն" ամբիոնի ասիստենտ, բազմաթիվ գիտական աշխատանքների հեղինակ է:

Եվրոպական հեմատոլոգների ասոցիացիայի անդամ է, մասնակցել է մի շարք միջազգային կոնֆերանսներին: