Բաժանմունքի ղեկավար՝ Վահե Ավետիքի Մայիլյան
Վերակենդանացման և անեսթեզիոլոգիայի բաժանմունքը «ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» » ՓԲԸ-ի կազմում գործում է 2016թ.-ից:
Բաժանմունքը համալրված է 5 մահճակալով և հագեցած է արդի սարքավորումներով՝
- թոքերի արհեստական օդափոխության սարքերով, որոնք ունեն աշխատանքային երեք ռեժիմներ` մեծահասակների, երեխաների և նորածինների,
- դեֆիբրիլյատորներով` սինխրոնիզացիայի և ավտոմատ դեֆիբրիլյացիա իրականացնելու հնարավորությամբ,
- մեկ տասնյակից ավելի հիվանդի մոնիտորներով, որոնց միջոցով հնարավոր է մշտադիտարկել կենսական նշանակության մի շարք ցուցանիշներ` ճնշում, սրտի զարկեր, սրտի ռիթմ, հյուսվածքների հագեցվածություն թթվածնով, որոնց կրիտիկական շեղումներ արձանագրելու դեպքում սարքը տալիս է ձայնային ազդանշան,
- շուրջ յոթ տասնյակից ավելի դեղորայքի ավտոմատ ներարկման համակարգեր` հիվանդներին տրվող դեղորայքն առավել ճշգրիտ դոզավորելու նպատակով: