Կլինիկական, մորֆոլոգիական, բիոքիմիական, մակարդելիության համակարգի լաբորատորիա

Բաժանմունքի վարիչ բ.գ.թ. Լ.Բ.Մուրադյան:

Բժիշկներ՝ Դ.Կ.Պողոսյան, Լ.Ա.Գևորգյան, Զ.Լ.Հայրիյան, Ա.Ֆ.Գևորգյան:

Բաժնի մորֆոլոգիական լաբորատորիայի կատարած աշխատանքները ունեն առաջնային նշանակություն արյունաբանական ծագում ունեցող հիվանդությունների ախտորոշման և գնահատման հարցում: Շատ կարևոր են որակյալ ընդհանուր արյան և ոսկրածուծի բջջաբանական հետազոտության արդյունքները:

Հետազոտվում են լիմֆատիկ հանգույցի դաջվածքները, տարբեր օրգանների պունկտանտները: Բաժնի հետազոտությունների շնորհիվ ախտորոշվում են սուր և քրոնիկ լեյկոզները, թրոմբոցիտար համակարգի հիվանդությունները, տարբեր ծագում ունեցող սակավարյունությունները (բնածին և ձեռք բերովի), ինչպես նաև, ուռուցքային ծագում ունեցող այլ հիվանդություններ (մետաստազներ, ոսկրածուծ և այլ կենսաբանական հեղուկներ):

Մորֆոլոգիական լաբորատորիայում իրականացվում են հետևյալ հետազոտությունները.

  • Արյան ընդհանուր անալիզ (ընդլայնված)
  • Ոսկրածուծի բջջաբանական հետազոտություն
  • Ռետիկուլոցիտների հետազոտություն
  • Ռեզիստենտականության որոշում (էրիթրոցիտների)
  • Մեգակարիոցիտոգրամմա
  • Ավշային հանգույցի պունկտանտի և դաջվածքի հետազոտություն
  • Ավշային հանգույցի հիստոլոգիական հետազոտություն
  • Փայծախի դաջվածքի հետազոտություն
  • Ոսկրածուծի ցիտոքիմիական հետազոտություն
  • Էրիթրոցիտների մորֆոլոգիական հետազոտություն
  • Արյան հաստ կաթիլի հետազոտություն (մալարիայի հայտնաբերում)
  • Ողնուղեղային հեղուկի հետազոտություն

Բիոքիմիական լաբորատորիա

Լաբորատորիայի բժիշկներն են Կ.Ա.Հովսեփյանը և Ռ.Վ.Աբրահամյանը:

Բիոքիմիական լաբորատորիան հիմնադրվել է 1947թ-ին: Բաժանմունքի հիմնադրման նպատակն է կատարել բիոքիմիական հետազոտություններ ինչպես արյան համակարգի, այնպես էլ այլ օրգան համակարգերի հիվանդությունների ժամանակ, տալ ստույգ ախտորոշում և հետևել բուժման ընթացքին:

Տարեց տարի բաժանմունքի հնարավորությունները ընդլայնվել են, ավելացել է հետազոտությունների ցանկը, բարելավվել է սարքավորումների մակարդակը:

Բաժանմունքում հետազոտությունները կատարվում են ժամանակակից տեխնոլոգիայի և սարքավորումների կիրառմամբ, որոնք համապատասխանում են միջազգային նորմերին:

Բիոքիմիական լաբորատորիայում իրականացվում են հետևյալ հետազոտությունները.

  • Ֆետալ հեմոգլոբինի որոշում (որակական փորձ)
  • Խոլեստերինի որոշում
  • Կրեատինինի որոշում
  • Հիմնային ֆոսֆոտազի որոշում
  • ԼԴԳ
  • Ալբումինի որոշում
  • Ամիլազի որոշում
  • C-ռեակտիվ սպիտակուց
  • Գլյուկոզայի որոշում արյան մեջ
  • Շաքարի որոշում մեզի մեջ
  • Մնացորդային ազոտի որոշում
  • Միզանյութի որոշում
  • Միզաթթվի որոշում
  • Շիճուկի ընդհանուր սպիտակուցների որոշում և ֆրակցիաներ
  • Բիլիռուբինի որոշում (ընդհանուր, ուղղակի)
  • ԱՍԹ
  • ԱԼԹ
  • Ռևմոֆակտորի որոշում
  • Na որոշում արյան մեջ
  • K որոշում արյան մեջ
  • Ca որոշում արյան մեջ
  • Բարձր խտության լիպոպրոտեիդներ (HDL)
  • Ցածր խտության լիպոպրոտեիդներ (LDL)
  • Տրիգլիցերիդներ

Մակարդելիության բաժանմունքը (լաբորատորիան) հիմնադրվել է 1968թ-ին: Բաժանմունքի հիմնական նպատակն է հեմոֆիլիաների և թրոմբոֆիլիաների ժամանակին և ճշգրիտ հայտնաբերումն և ախտորոշումը:

Բաժանմունքը համալրվել է ժամանակակից սարքավորումներով:

Ներկայումս մակարդելիության լաբորատորիան հանդիսանում է ռեֆերենս լաբորատորիա և գտնվում է Հեմոֆիլիայի Համաշխարհային ֆեդերացիայի (WFH) հսկողության ներքո: 2012, 2013թթ-ին բաժանմունքը WFH-ի կողմից համարվել է տարածաշրջանի լավագույն լաբորատորիա և պարգևատրվել սերտիֆիկատներով:

Մակարդելիության լաբորատորիայի կատարած աշխատանքները մեծ նշանակություն ունեն ինչպես Արյունաբանական կենտրոնի, այնպես էլ այլ բուժհիմնարկների (վիրաբուժական, մանկաբարձա-գինեկոլոգիական, վերակենդանացման և այլ բաժանմունքների) հիվանդների հիվանդությունների ախտորոշման և գնահատման գործընթացում:

Ներկայումս մակարդելիության լաբորատորիայում իրականացվում են հետևյալ հետազոտությունները.

  • Կոագուլոգրամմա (հասարակ)
  • Կոագուլոգրամմա (ընդլայնված)
  • Տրոմբոցիտար օղակի հետազոտություն 4 տեստ
  • Թրոմբոհեմոռագիկ սինդրոմ (DBC 4 տեստ)
  • Ֆակտորների որոշում (յուրաքանչյուրը II, V,VII, VIII, IX, X, XI)
  • Անտիտրոմբինի (III) որոշում
  • Ֆիբրինոգեն
  • Տրոմբինային ժամանակ
  • Տրոմբոցիտար օղակի հետազոտություն 3 տեստ
  • Ակտիվացված մասնակի թրոմբինային ժամանակ (ԱՄԹԺ)
  • Պրոտրոմբինային օղակ (ինդեքս, ժամանակ, ՄՆՕ)
  • Արյունահոսության ժամանակի որոշումը ըստ Այվի
  • Արյան մակարդման ժամանկի որոշումը ըստ Լի-Ռայթի
  • Դ-Դիմեր (D-Dimer)
  • Գայլախտային հակամակարդիչ (волчаночный антикоагулянт)
  • Մակարդուկի ռետռակցիա
  • Ֆիբրին մոնոմերների լուծվող կոմպլեքս (RFMK)
  • Պրոտեին C
  • Պրոտեին S