Հյուսվածքաբանական լաբորատորիա

Հյուսվածքաբանական լաբորատորիան գործում է Արյունաբանական կենտրոնի կազմում 2015թ.-ի հունվարի 1-ից:

Լաբորատորիայում իրականացվում են բժշկության տարբեր բնագավառների ուռուցքաբանական և ոչ ուռուցքաբանական հիվանդությունների ժամանակ վերցրած բիոպտատների (տրեպանոբիոպտատ, ավշային հանգույցի, փայծաղի, ուրցագեղձի էքսցիզիոն և ինցիզիոն բիոպտատ) և վիրահատական նյութերի հյուսվածքաբանական հետազոտություններ հեմատոքսիլին-էոզինային ներկման, հիստոքիմիական և իմունոհիստոքիմիական մեթոդներով: