Ընդհանուր տեղեկատվություն

                                                                         

Պրոֆ. Ռ. Օ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնը ՀՀ-ում արյան համակարգի հիվանդությունների ախտորոշման և բուժման եզակի մասնագիտացված կենտրոնն է:

Կենտրոնն իրականացնում է արյան համակարգի չարորակ հիվանդություններով և արյունաբանական այլ ախտաբանություններով տառապող երեխաների և մեծահասակների լիարժեք ախտորոշում և բուժում՝ ժամանակակից լավագույն սարքավորումներով, միջազգային ուղեցույցներով, բուժական ծրագրերով և գործելակարգերով:

Արյունաբանական կենտրոնում հիվանդների բուժումն իրականացվում է քիմիոթերապիայի ժամանակակից ծրագրերով և աշխարահում ընդունված, բարձր արդյունավետություն ցուցաբերող բուժական ուղղություններով, ինչպիսիք են՝ թիրախային (target therapy) և բջջային թերապիաները` ի դեմս թիրոզին կինազայի ինհիբիտորների և ոսկրածուծի/ցողունային բջիջների փոխպատվաստման: Կենտրոնի ախտորոշիչ և բուժական ծառայությունները տրամադրում են արտերկրի լավագույն հիվանդանոցներում (ամերիկյան` “MD Anderson”, եվրոպական` “Hamburg Eppendorf”,  Պրահայի “Արյունաբանության և արյան փոխներարկման ինստիտուտ ռուսական` “Онкологический Центр им. Д. Рогочева) շարունակաբար վերապատրաստվող մասնագետները:

ԱԿ-ում բուժվող հիվանդությունների ցանկում են.

  • Սուր լեյկեմիաներ՝
  • միելոբլաստային
  • լիմֆոբլաստային
  • Լիմֆոմաներ՝
  • Հոջկինի (HL)
  • Ոչ Հոջկինյան (NHL), որոնց թվում են՝
    • B խոշոր բջջային,
    • ֆոլիկուլյար,
    • T բջջային,
    • էքտրանոդալ և այլն,
  • Միելոմային հիվանդություն՝
  • Վալդենստրեմի մակրոգլոբուլինեմիա
  • Քրոնիկական լեյկեմիաներ՝
  • լիմֆոլեյկոզ,
  • միելոլեյկոզ,
  • թարթչաբջջային լեյկոզ
  • Միելոպրոլիֆերատիվ հիվանդություններ՝
  • Միելոդիսպլազիա՝ իր բոլոր ենթատեսակներով՝
  • Ռեֆրակտեր անեմիա օղակաձև սիդերոբլաստներով,
  • Ռեֆրակտեր ցիտոպենիա միաբողբոջ դիսպլազիայով,
  • Ռեֆրակտեր ցիտոպենիա մի քանի բողբոջի դիսպլազիայով,
  • Ռեֆրակտեր անեմիա բլաստերի առկայությամբ, I տեսակ,
  • Ռեֆրակտեր անեմիա բլաստերի առկայությամբ, II տեսակ,
  • Չդասակարգված միելոդիսպլաստիկ սինդրոմ
  • Միելոդիսպլաստիկ սինդրոմ՝ ասոցացված 5q դելեցիայի հետ
  • Միելոֆիբրոզ,
  • Քրոնիկական միելոմոնոցիտար լեյկոզ,
  • Էրիթրեմիա,
  • Էսենցիալ թրոմբոցիտեմիա
  • Սակավարյունություններ՝  
  • Երկաթ դեֆիցիտային,
  • Վիտամին B12 դեֆիցիտային,
  • Ֆոլաթթու դեֆիցիտային
  • Ժառանգական հեմոլիտիկ սակավարյունություններ(Թալասեմիա, Միկրոսֆերոցիտոզ),
  • Ձեռքբերովի հեմոլիտիկ սակավարյունություններ և այլն,
  • Մակարդելիության համակարգի հիվանդություններ
  • Հեմոֆիլիա (ժառանգական և ձեռքբերովի),
  • Թրոմբոֆիլիա
  • Մակարդելիության համակարգի այլ խանգարումներ
  • Թրոմբոցիտար օղակի ախտաբանություններ՝
  • Թրոմբոցիտոպենիկ ծիրանացան,
  • Թրոմբոցիտոպաթիաներ

            Արյունաբանական կենտրոնում գործում են արյան համակարգի հիվանդությունների ախտորոշման համար անհրաժեշտ ժամանակակից լավագույն սարքավորումներով համալրված լաբորատորիաներ և գործիքային ախտորոշման հետևյալ բաժանմունքները՝

  • Կլինիկական լաբորատորիա՝
  • մորֆոլոգիական,
  • բիոքիմիական,
  • մակարդելիության,
  • սեռոլոգիական,
  • իզոսեռոլոգիական/իմունաբանական,
  • Մոլեկուլյար կենսաբանության և ցիտոգենետիկայի լաբորատորիա՝ հետևյալ հետազոտությունների համար՝
  • Իմունաֆենատիպավորում (հոսքային ցիտոմետրիա/flow cytometry),
  • Ցիտոգենետիկա (կարիոտիպավորում, FISH մեթոդ),
  • էլեկտրոֆորեզ (մեզի և արյան),
  • ՊՇՌ,
  • Սիքվենավորում (հաջորդ սերնդի սիքվենատոր/next generation sequencing/NGS) մուտացիաների հայտնաբերման նպատակով
  • Պաթոլոգիական լաբորատորիա՝ հետևյալ հետազոտությունների համար
  • տրեպանոբիոպտատի,
  • ավշային հանգույցի,
  • փայծաղի,
  • թիմուսի հիստոլոգիական,
  • հիստոքիմիական,
  •  իմունահիստոքիմիական,
  • Էնդոսկոպիկ ծառայություններ ՝
  • գաստրոսկոպիա,
  •  կոլոնոսկոպիա,
  • Համակարգչային շերտագրում ՀՇ,
  •  Ռենտգեն հետազոտություն,
  • Դուպլեքս հետազոտություն

 

Արյունաբանական կենտրոնում գործում է

        Ցողունային բջիջների լաբորատորիա, որտեղ իրականացվում է՝

  • ոսկրածուծի,
  • ծայրամասային արյան,
  • պորտալարի,
  • մեզենքիմալ բջիջների մշակում և սառեցում

Արյունաբանական կենտրոնում տեղակայված է Արյան բանկը, որտեղ դոնորական արյունից պատրաստվում են արյան բաղադրամասեր՝ էրիթրոցիտար զանգված, պլազմա, թրոմբոցիտար զանգված (այդ թվում թրոմբոցիտաֆերեզով ստացված), կրեոպրեցիպիտատ:

Արյան բանկը պատրաստում և տրամադրում է բաղադրամասեր ինչպես Արյունաբանական կենտրոնում բուժվող հիվանդների, այնպես էլ Երևան քաղաքի և մարզերի բուժհաստատություններին:

2016թ-ին վերաբացված Արյունաբանական կենտրոնում գործում են՝

  • ՀՀ-ում առաջին  ցողունային բջիջների փոխպատվաստման բաժանմունքը,
  • Ցողունային բջիջների լաբորատորիան,
  • Կլինիկա-դիսպանսեր և կլինիկական արյունաբանական բաժանմունքները,
  • Վերակենդանացման բաժանմունքը,
  • Վիրաբուժական բաժանմունքը,
  • Հեմոֆիլիայի և թրոմբոֆիլիայի կենտրոնը,
  • Նեղ մասնագիտական բաժանմունքներ՝
  • ատամնաբուժական,
  • գինեկոլոգիական,
  • էնդոկրինոլոգիական
  • հոգեբանական ևն:

Կենտրոնի համագործակցություններ

  • Համբուրգ Էպենդորֆ համալսարանական կլինիկա  (Գերմանիա)
  • Արյունաբանության և արյան փոխներարկման ինստիտուտ (Չեխիա)
  • Արյան Ազգային կենտրոն (Իտալիա)
  • NovoNordisk (Շվեյցարիա)
  • Max Foundation (ԱՄՆ)

Արյունաբանական կենտրոնը հանդիսանում է ԵՊԲՀ-ի արյունաբանության ամբիոնի կլինիկական բազա: