introduction

Հարգելի հայրենակիցներ,

Ողջունում եմ Ձեզ ՀՀ ԱՆ Պրոֆ. Ռ. Օ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի պաշտոնական կայքում: 

Պատիվ ունեմ Արյունաբանական կենտրոնի ողջ անձակազմի անունից Ձեզ հայտնելու, որ Հայաստանում արյունաբանությունը թևակոխել է նոր դարաշրջան:

Իրավամբ, Արյունաբանական կենտրոնը, երկար տարիներ հանդիսանալով Հայաստանում արյան հիվանդությունների ախտորոշմամբ և բուժմամբ զբաղվող միակ կենտրոնը, ներկայումս ձեռք է բերել տարածաշրջանային նշանակություն:

Կենտրոնում ներդրվել են Հայաստանում եզակի, նախատիպը չունեցող  բաժանմունքներ՝ ի դեմս բարձր դեղաչափային քիմիոթերապիայի, ոսկրածուծի  փոխպատվաստման բաժանմունքների և ցողունային բջիջների լաբորատորիայի:

Այսօր Արյունաբանական կենտրոնն ընդգրկվել է Հայաստանի առաջատար ճանաչված բուժհաստատությունների ցանկում, որտեղ կիրառվող լավագույն սարքերի և բարձրորակ տեխնոլոգիաների շնորհիվ մատուցվում են միջազգային չափանիշներին համապատասխան բժշկական ծառայություններ: Արդյունքում բարելավվել են արյան հիվանդություններով տառապող հիվանդների բուժման արդյունավետությունն ու կյանքի որակը:

Նորաբաց կենտրոնի հնարավորությունները, բժշկական ծառայությունների մատուցման  որակը, սպասարկման բարձր մշակույթը, հիմնանորոգված շենքային պայմանները և վերապատրաստված փորձառու մասնագետները ծառայելու են մեր ազգաբնակչության առողջության պահպանմանը:

 Մենք աշխատում ենք՝ «Հանուն ձեր առողջության» սկզբունքով։ Դրա վառ վկայությունն են ԱԿ-ի կողմից պարբերաբար կազմակերպվող ակցիաները, որոնց մասին կարող եք տեղեկանալ մեր կայքի նորությունների բաժնից և ֆեյսբուքյան էջից։