Ռոստելեկոմը որպես ԱԿ հերթական արյունատվական ակցիայի մասնակից

Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, «Ռոստելեկոմի» աշխատակազմը մասնակցեց Արյունաբանական կենտրոնի հերթական բարեգործական արյունատվության ակցիային: Հավաքագրված արյունն ամբողջությամբ ուղղվելու է արյան հիվանդություն ունեցող հիվանդ երեխաների բուժմանը: Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրեն պրոֆ. Սմբատ Դաղբաշյանն ու կենտրոնի ողջ անձնակազմն իր խորին շնորհակալությունն է հայտնում դոնորության ակցիայի համար: