Համայց Արյունաբանական կենտրոն

Հոկտեմբերի 23-ին անվանի բժիշկ, Փարիզի Saint Louis հիվանդանոցի կլինիկական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, Diderot համալսարանի կլինիկական դեղաբանության Պրոֆ. Ժան Ժակ Քիլաջյանը շրջայց կատարեց Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնով:

Այցի շրջանակներում նա հանդիպում ունեցավ կենտրոնի բժիշկների, կլինիկական օրդինատորների հետ՝ քննարկելով արյունաբանության ոլորտի ընթացիկ զարգացումները, առկա խնդիրները: Այնուհետև, ԱԿ տնօրեն Պրոֆ. Սմբատ Դաղբաշյանի և կենտրոնի բժիշկների ուղեկցությամբ անվանի արյունաբան Քիլաջյանն այցելեց հիվանդներին, ծանոթացավ նրանց բուժման ընթացքին՝ տալով հիվանդների վարման հետ կապված իր մասնագիտական խորհուրդները: