«Վարդանյաններ Ընտանիք» Հիմնադրամի հերթական բարեգործությունը

Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, «Վարդանյաններ Ընտանիք» Բարեգործական Հիմնադրամի շնորհիվ Պրոֆ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի լաբորատոր ախտորոշիչ ծառայությունը համալրվեց ILLUMINA MINISEQ NEW GENERATION SEQUENCING ժամանակակից բժշկական սարքավորումով՝ դրա գործարկման համար անհրաժեշտ լաբորատոր պարագաներով և ռեակտիվներով: 

Մոլեկուլային գենետիկական բաժանմունքի ղեկավար Ալին Այվազը ներկայացրեց սարքի կարևորումը, որը հնարավորություն է տալու ժամանակին հայտնաբերել արյան հիվանդությունների ժամանակ հանդիպող մոլեկուլային գենետիկական շեղումները (JAK2, JAK3, ABL1, BCR/ABL, NPM1, TP53, CEBPA, FLT3, GATA1, GATA2 և այլն), կատարել բարձր ճշգրտության HLA տիպավորում և քիմերիզմի որոշում: 

Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԱՆ Լևոն Ալթունյանը և «Վարդանյաններ Ընտանիք» Բարեգործական Հիմնադրամի տնօրեն Կարեն Վարդանյանը: Հանդիպման շրջանակներում ՀՀ ԱՆ Արյունաբանական կենտրոնի տնօրեն Պրոֆ. Սմբատ Դաղբաշյանն իր շնորհակալական խոսքը հայտնեց բարեգործական հիմնադրամի տնօրեն Կարեն Վարդանյանին: