Պորտալարի եվ պորտալարի արյան պահպանում

2017-ից ցողունային բջիջների լաբորատորիան տրադրում է նոր ծառայություն՝ պորտալարային արյան ցողունային բջիջների երկարատև պահպանում հեղուկ ազոտում անհատական (ընտանեկան) օգտագործման համար:

Պորտալարային արյունը ցողունային բջիջների բացառիկ աղբյուր է: Երեխայի ծնվելուց հետո պորտալարի և ընկերքի անոթներում մնում է 70-120 մլ պարտալարային արյուն, որը հարուստ  է երիտասարդ, ակտիվ ցողունային բջիջներով, որոնցից կարող են սկիզբ առնել արյան և իմունային համակարգի բոլոր բջիջները: Բացի դրանից, պորտալարային արյան մեջ պարունակվում են կենսաբանական ակտիվ միացություններ, որոնք խթանում են վերականգնողական պրոցեսները:

Ներկայումս պորտալարային արյունը հաջողությամբ կիրառվում  է շուրջ 80 հիվանդությունների բուժման ստանդարտ ծրագրերում: Դրանցից են՝

  • Լեյկոզներն ու լիմֆոմաները,
  • Ժառանգական անեմիաները,
  • Նյութափոխանակության և իմունային համակարգերի բնածին խանգարումները,
  • Նեյրոբլաստոման,
  • Ռետինոբլաստոման ևն:

             Տարեկան հազարավոր կյանքեր են փրկվում միայն արյան չարորակ հիվանդությունների ժամանակ պորտալարային արյան կիրառման շնորհիվ:

Պորտալարային արյան պահպանումը հնարավորություն է տալիս հոգալ ոչ միայն երեխայի, այլև նրա ընտանիքի անդամների առողջության մասին: 25% հավանականությամբ երեխայի պորտալարային արյունը կհամապատասխանի նրա ընտանիքի անդամներին:

Ինչո՞ւ է կարևոր պահպանել պարտալարային արյունը

  • Պորտալարի և պորտալարային արյան ցողունային բջիջները ակտիվ և երիտասարդ են, դրանցից կարող են առաջանալ օրգանիզմի ամենատարբեր բջիջներ:
  • Սեփական պորտալարային արյան կիրառումը բացառում է վարակիչ հիվանդությունների փոխանցման ռիսկը:
  • Պորտալարի արյան հավաքումը իրականացվում է առանց կոնտակտի երեխայի հետ և լիովին անվտանգ և անցավ է մոր համար:
  •  Ողջ կյանքի ընթացքում սեփական պորտալարային արյան պահպանման արժեքը տասնայ անգամ ցածր է դոնորական պորտալարային արյան կամ ոսկրածուծի արժեքից:
  • Պորտալարային արյան պահպանումը և կլինիկական կիրառումը միանգամայն էթիկ է և երաշխավորված է աշխարհի բոլոր կրոնների կողմից:

Պորտալարային արյան ցողունային բջիջների պահպանումը խորհուրդ է տրվում հատկապես, եթե՝

  • Սերնդում արձանագրվել են արյան կամ չարորակ հիվանդությունների դեպքեր:
  • Ընտանիքում արդեն կա հիվանդ երեխա, ում կարելի է բուժել նորածին եղբոր կամ քրոջ պարտալարային արյան ցողունային բջիջներով:
  • Ընտանիքի անդամները պատկանում են տարբեր ազգությունների:
  • Հղիությունն առաջացել է արտամարմնային բեղմնավորման արդյունքում:
  • Դուք բազմազավակ ծնողներ եք: