Արյան բաղադրամասերի եվ պատրաստուկների տրամադրման բաժին

Բաժնի ղեկավար՝ Արմինե Անդրանիկի Ստեփանյան

Բաժնի հիմնական խնդիրներն են՝

  • Արյունաբանական կենտրոնի դոնորական բաժնից արյան բաղադրամասերի ընդունում և պահպանում

  • Արյան բաղադրամասերի փոխանակում Հայաստանի արյան կայանների կամ այլ բուժհաստատությունների արյան կետերի և Արյունաբանական կենտրոնի միջև` պայմանագրերի համաձայն

  • Հայաստանի ցանկացած բուժհաստատությունից արյան բաղադրամասերի պատվերների ընդունում

  • Պատվերի ճշգրտում, որը կատարվում է բաժնում առկա արյան բաղադրամասերի համապատասխան

  • Հայաստանի բուժհաստատություններին արյան բաղադրամասերի տրամադրում (միայն պահանջագրերի առկայության դեպքում)

  • Հակառեզուսիմունոգլոբուլին պատրաստուկի պահպանում և բաշխում ՀՀ ծննդատներ ըստ ՀՀ ԱՆ պետպատվերի բաշխման ցուցակի

ԱՐՄԻՆԵ ԱՆԴՐԱՆԻԿԻ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Աշխատանքային գործունեություն

2009թ.-ից՝ Արյան բաղադրամասերի և պատրաստուկների տրամադրման բաժնի ղեկավար, «ՀՀ ԱՆ «Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ

2006-2011թթ.՝սոնոգրաֆիստ, «Արփի» դիագնոստիկ կենտրոն

1999-2003թթ.՝անեսթեզիոլոգ, «Դիագնոստիկա» բժշկական կենտրոն