ԱՐՅԱՆ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԻ ՊԱՇԱՐՄԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

Բաժանմունքի վարիչ՝ Անդրանիկ Գրիգորի Շամիլյան

Արյան բաղադրամասերի պաշարման բաժանմունքի կառուցվածքի մեջ մտնում են դոնորական կադրերի հավաքագրման ու բժշկական ծանուցման խմբերը և արյան ու դրա բաղադրամասերի պաշարման խումբը: Բաժանմունքում աշխատում են բարձր որակավորմամբ մասնագետներ` բժիշկներ, բարձրակարգ բուժքույրեր, որոնք ունեն իրենց զբաղեցրած պաշտոնին համապատասխան վկայականներ:

Արյան բաղադրամասերի պաշարման բաժանմունքում իրականացվում են հետևյալ աշխատանքները՝

  • Արյան դոնորների ընդունում և զննում
  • Արյան դոնորներից արյան կամ արյան բաղադրամասերի հավաքագրում, մշակում և պահպանում
  • Դոնորների իմունիզացում Rh(D)-հակածինով
  • Իզոիմուն պլազմայի հավաքագրում և պահպանում
  • Արյան բաղադրամասերի ռենտգեն ճառագայթում և պաթոգեն ինակտիվացում
  • Պերիֆերիկ ցողունային բջիջների հավաքագրում
  • Արտագնա արյունատվությունների կազմակերպում և անցկացում

Արյան բաղադրամասերի պաշարման բաժանմունքում պատրաստվում են հետևյալ բաղադրամասերը՝

  • Էրիթրոցիտային զանգված
  • Լվացված էրիթրոցիտային զանգված
  • Լեյկոֆիլտրված էրիթրոցիտային կախույթ
  • Ճառագայթված էրիթրոցիտային զանգված
  • Թարմ սառեցված պլազմա (ստացված մեկ պարկ ամբողջական արյունից կամ պլազմաֆերեզի եղանակով)
  • Պաթոգեն ինակտիվացված թարմ սառեցված պլազմա
  • Կրիոպրեցիպիտատ
  • Ճառագայթված թրոմբոցիտային զանգված (ստացված մեկ պարկ ամբողջական արյունից)
  • Թրոմբոցիտային կոնցենտրատ (ստացված աֆերեզի եղանակով)
ԱՆԴՐԱՆԻԿ ԳՐԻԳՈՐԻ ՇԱՄԻԼՅԱՆ

Աշխատանքային գործունեություն

2009թ-ից՝ Արյան բաղադրամասերի պաշարման բաժանմունքի վարիչ, «ՀՀ ԱՆ «Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ

2005թ-ից՝ բժիշկ-փոխներարկաբան, Արյան բաղադրամասերի պաշարման բաժանմունք, «ՀՀ ԱՆ «Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ

2005-2007թթ.՝ բուժծառայության պետ, ՀՀՊՆ N զորամաս