ԻՄՈՒՆԱԱՐՅՈՒՆԱԲԱՆԱԿԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

Բաժանմունքի ղեկավար՝ Նելլի Հովհաննեսի Մուսայելյան, բ.գ.թ.

Իմունաարյունաբանական բաժանմունքը զբաղվում է գիտական, պրակտիկ և արտադրական գործունեությամբ: Բաժանմունքում աշխատում է 3 բժիշկ և 2 լաբորանտ: Իմունաարյունաբանական բաժանմունքը համարվում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի արյունաբանության ամբիոնի բազա: Ինչպես նաև պատրաստում է կադրեր, բժիշկ լաբորանտներ և լաբորանտներ «իզոսեռոլոգ» մասնագիտությամբ: 

Իմունաարյունաբանական բաժանմունքի հիմնական ուղղություններն են` 

⦁ Արյան բանկի տիպավորված դոնորների ռեեստրի ստեղծում
⦁ Փոխներարկումային օգնության ցուցաբերում Արյունաբանական կենտրոնի հիվանդներին (մանկական և մեծահասակ) 
⦁ Փոխներարկումային օգնության ցուցաբերում Երևան քաղաքի և մարզերի վիրահատական, վերակենդանացման, նորածինների և այլ բաժանմունքների հիվանդներին
⦁ Ամուսնական զույգերի համատեղելիության հետազոտություն (ABO, Rh-Hr, HLA)
⦁ Իմուն դոնորների ընտրություն հակառեզուս իմունոգլոբուլինի արտադրության համար
⦁ Դոնոր-ռեցիպիենտ զույգի ընտրություն ոսկրածուծի և երիկամի փոխպատվաստման համար

Բաժանմունքում կատարվում են դոնորների, արյունաբանական հիվանդների, ինչպես նաև բնակչության արյան հետևյալ հետազոտությունները`

⦁ Արյան ABO և Rh պատկանելիության որոշումը խաչաձև մեթոդով
⦁ Արյան ABO և Rh-Hr պատկանելիության որոշում բարդ դեպքերում
⦁ Իմուն ABO և Rh-Hr հակամարմինների որոշումը արյան և մայրական կաթի մեջ
⦁ Կումբսի ուղղակի և անուղղակի ռեակցիայի որոշումը
⦁ Էրիթրոցիտար համակարգի անտիգենների որոշումը (D, Cc,Ee, Kk, MNSs, P, Duffi,Kidd, Lewis,Lutheran) ըստ Կումբսի անուղղակի ռեակցիայի
⦁ Աուտոիմուն հակամարմինների որոշումը ըստ Կումբսի անուղղակի ռեակցիայի
⦁ Բարդությունների և հետփոխներարկումային ռեակցիաների իմունոլոգիական հետազոտություն (խիմերիզմի որոշում)
⦁ Աուտոիմուն սառը և տաք հակամարմինների որոշումը շիճուկում
⦁ Օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման համար համատեղելի դոնորների ընտրություն (cross-matching ռեակցիա)
⦁ Համատեղելի արյան բաղադրամասերի ընտրություն
⦁ Ամուսնական զույգերի համատեղելիության որոշում ըստ էրիթրոցիտար անտիգենների ABO, Rh-Hr կոնֆլիկտային հղիությունների ժամանակ
⦁ Ամուսնական զույգերի համատեղելիության որոշում ըստ HLA համակարգի (HLA հակամարմինների որոշում)
⦁ Հեմագլյուտինացնող ստանդարտ շիճուկների պատրաստում O(I), A(II), B(III), AB(IV)
⦁ ABO և Rh հակամարմինների որոշման համար նոսրացնող շիճուկի պատրաստում
⦁ Իմուն պլազմայի հավաքագրման համար իմուն կանանց ընտրություն
⦁ Իմուն պլազմայի և հակա D (Rho) IgG պատրաստուկի տիտրի որոշում
⦁ Հակաթրոմբոցիտար հակամարմինների որոշում
⦁ Համատեղելի թրոմբոցիտների ընտրություն cross-matching ռեակցիա (Immucor Echo)
⦁ Ոսկրածուծի դոնորների և պորտալարային արյան էրիթրոցիտար հակագեների որոշում
⦁ Հիվանդի համար ոսկրածուծի փոխպատվաստման և հետփոխպատվաստումային ժամակաշրջանում համապատասխան դոնորի ընտրություն  

Լաբորատորիան աշխատում է ստանդարտ ABO, Rh-Hr շիճուկներով և օգտագործում է գելային տեխնոլոգիա (DAY medical Innovation Setters), ինչպես նաև լաբորատորիան հագեցած է նորագույն Immucor Echo Automated Analyzer, Invitrogel Test System սարքավորումներով:

Իմունաարյունաբանական բաժանմունքի աշխատանքի շնորհիվ բազմաթիվ երիտասարդ զույգեր այսօր ծնող են: Ժամանակին արված ճիշտ ախտորոշումը տալիս է հնարավորություն հղիանալու և ունենալու առողջ երեխա: 

 

ՆԵԼԼԻ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ

Աշխատանքային գործունեություն

2008 թ.-ից`Արյան բանկի իմունաարյունաբանական բաժանմունքի ղեկավար

2000 թ.-ից` ասիստենտ, Առողջապահության ազգային ինստիտուտի, ապա ԵՊԲՀ-ի արյունաբանության ամբիոնում

1977 թ.-ից աշխատում է  «ՀՀ ԱՆ «Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ-ում