ԱՐՅԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԻ ՀՈՒՄՔԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

Բաժանմունքի վարիչ՝ Միքայել Մարտիկի Գինովյան, կ.գ.թ.

Բժիշկ լաբորանտ՝ Ռուզաննա Անդրանիկի Պետրոսյան

Քիմիկ-տեխնոլոգ՝ Գայանե Ռաֆայելի Կիրակոսյան, կ.գ.թ. 

Արյան պատրաստուկների հումքի վերամշակման բաժանմունքը գործում է 1971 թ.-ից: Սկզբնական ժամանակաշրջանում ներդրվել էր ֆիբրինոգենի և իզոգեն շիճուկի արտադրությունը, որոնք լայնորեն կիրառվում էին hանրապետության բուժհաստատություններում: Հետագայում ներդրվում է հակաստաֆիլակոկային պլազմայի և փոքր քանակությամբ ֆիբրինային թերթիկների արտադրությունը:

Այժմ բաժանմունքում իրականացվում է հակառեզուս Rho (D) իմունոգլոբուլին պատրաստուկի արտադրությունը, որը ներդրվել է դեռևս 1975թ.-ին:

Հակառեզուս D իմունոգլոբուլինը օգտագործվում է պտղի և նորածնի հոմոլիտիկ հիվանդության կանխարգելման նպատակով: Պտղի և նորածնի հեմոլիտիկ հիվանդությունը դա նախածննդյան  կամ նորածնի փուլում հեմոլիտիկ պրոցես է, որը ուղեկցվում արյան կարմիր բջիջների աբնորմալ քայքայմամբ: Մինչ ծննդյան շրջանը, այն կոչվում է պտղի էրիթրոբլաստոզ կամ պտղի ջրգողություն: Եթե այն չբուժվի ապա հիվանդությունը կարող է հանգեցնել անեմիայի, հիպերբիլիռուբինեմիայի և մահվան:

Հակառեզուս D իմունոգլոբուլին պատրաստուկի նախածննդյան և հետծննդյան ներարկումները հնարավորություն են տալիս կանխարգելել ռեզուս իզոիմունիզացիան գրեթե 100%-ով:

Հակառեզուս D իմունոգլոբուլինի բուժական ցուցումներ՝

  • Հետծննդաբերական կանխարգելում. Ռեզուս դրական երեխայի ծնունդից հետո 72 ժամվա ընթացքում այն ռեզուս բացասական կանայք, որոնց մոտ չի դիտվում հակառեզուս D իմունոգլոբուլինների սինթեզ, պարտադիր ստանում են հակառեզուս D իմունոգլոբուլին պատրաստուկի կանխարգելիչ ներարկում:
  • Նախածննդաբերական կանխարգելում
  • Պլանավորված նախածննդաբերական կանխարգելում
  • Նախածննդաբերական կանխարգելում կապված հղիության բարդացումների հետ, որոնք ներառում են` աբորտ/վիժում, էկտոպիկ հղիություն կամ բշտիկային զանգված, պտղի ներարգանդային մահ (IUFD), նախածննդաբերական արյունահոսության (APH) արդյունքում առաջացած տրանսպլացենտային արյունահոսություն (TPH), ամնիոցենտեզ (ջրաթաղանթահատում), խորիոնի բիոպսիա (թավկենու կենսազննում), մանկաբարձական մանիպուլացիոն գործընթացներ, ինվազիվ միջամտություններ, կորդոցենտեզ (պորտալարի ծակում), որովայնային բութ վնասվածքի կամ պտղի թերապևտիկ միջամտության:

Ռեզուս բացասական արյուն ունեցող ռեպրոդուկտիվ տարիքի կանանց ռեզուս դրական էրիթրոցիտներ կամ այլ արյան պատրաստուկներ, որոնք պարունակում են էրիթրոցիտներ, անհամատեղելի ներարկումներից հետո:

Հակառեզուս D իմունոգլոբուլին լայնորեն կիրառվում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ծննդատներում: Տարածաշրջանում նմանատիպ պատրաստուկ չի արտադրվում:

Հակառեզուս իմունոգլոբուլին պատրաստուկի օգտագործման ուղեցույց`  https://blood.am/images/info/355.pdf

ՄԻՔԱՅԵԼ ՄԱՐՏԻԿԻ ԳԻՆՈՎՅԱՆ

Աշխատանքային գործունեություն

2014թ.-ից՝ բաժանմունքի ղեկավար, Արյան պատրաստուկների հումքի վերամշակման բաժանմունք, «ՀՀ ԱՆ «Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ

2012-2014թթ.՝ քիմիկ-տեխնոլոգ, Արյան պատրաստուկների հումքի վերամշակման բաժանմունքում, «ՀՀ ԱՆ «Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ

2011թ.-ից՝  կրտսեր գիտաշխատող, Գիտական բաժին, «ՀՀ ԱՆ «Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ