ՇՃԱԲԱՆԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ

Շճաբանական լաբորատորիայի ղեկավար՝ Գայանե Հաջիբաբի Գևորգյան

Շճաբանական լաբորատորիան համալրված է բարձրորակ լաբորատոր սարքավորումների առաջատար արտադրողների ժամանակակից անալիզատորներով («Abbotte AXSYM», «Architect i1000SR», «Cobas e 411»), որոնք ապահովում են կատարվող լաբորատոր հետազոտությունների բարձր որակ: Իբրև աստիճանավորման /կալիբրովկա/ և վերահսկման նյութեր ներլաբորատոր որակի հսկողության համար, շճաբանական լաբորատորիայում օգտագործվում են Abbott և այլ ընկերությունների հավաստագրված կենսանյութերը:

Շճաբանական լաբորատորիայում կատարվում է Արյունաբանական կենտրոնի և Երևան քաղաքի մի շարք բժշկական կենտրոնների («Վ. Ա. Ֆանարջյանի անվ. Ուռուցքաբանության ազգային կենտրոն», «Էրեբունի», «Արաբկիր», «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոններ, «Վնասվածքաբանության և Օրթոպեդիայի» գիտական կենտրոն,) դոնորների և հիվանդների արյան նմուշների հետազոտում:

Լաբորատորիայում աշխատում են բարձր որակավորում ունեցող մասնագետներ՝ բժիշկ-լաբորանտներ, որոնք ունեն հավաստագրեր՝ համապատասխան իրենց զբաղեցրած պաշտոնին:

Ներկայումս շճաբանական  լաբորատորիայում կատարվում են հետևյալ հետազոտությունները՝

  • իմունաֆերմենտային եղանակով HIV սկրինինգային հետազոտություններ միաժամանակ HIV1 և HIV2-ի նկատմամբ հակամարմինների թեստ-համակարգերի օգնությամբ
  • վիրուսային В և С հեպատիտների հետազոտություններ՝ (HBs-Ag, HBс-Ag) սպիտակուցային հակածինների օգտագործմամբ վիրուսային В հեպատիտի և հակածիների կիրառմամբ՝ վիրուսային հեպատիտ С-ի ախտորոշման համար
  • բրուցելիոզի, տոքսոպլազմոզի, խլամիդիայի, սովորական և գենիտալ հերպեսի վիրուսի, ցիտոմեգալովիրուսի, Էպշտեյն-Բարր վիրուսի որոշում
  • սեռական ճանապարհով փոխանցվող վարակների՝ սիֆիլիսի, ուրեապլազմայի, միկոպլազմայի որոշում
  • ֆոլաթթվի, հոմոցիստեինի, ֆերրիտինի, B12 վիտամինի, վիտամին D որոշում
  • վահանաձև գեղձի հորմոններ
ԳԱՅԱՆԵ ՀԱՋԻԲԱԲԻ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Աշխատանքային գործունեություն

2018թ. հոկտեմբերի 24-ից՝ Շճաբանական լաբորատորիայի ղեկավար, ՀՀ ԱՆ «Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ

2016-2018թթ.՝ լաբորատոր բժիշկ, «Աստղիկ» ԲԿ

2005-2016թթ.՝ Շճաբանական լաբորատորիայի ղեկավար, ՀՀ ԱՆ «Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ

1990-2005թթ.՝ լաբորատոր բժիշկ, ՀՀ ԱՆ «Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ

1988-1990թթ.՝ ՄԻԱՎ լաբորատորիայի հիմնադիր և ղեկավար, ՀՀ ԱՆ «Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ

1982-1988թթ.՝ Շրջակա միջավայրի պահպանման բյուրոյի պետ, «Հրազդան» գործարան, ք.Երևան