Ցողունային բջիջների լաբորատորիա

Ցողունային բջիջների լաբորատորիա

Ցողունային բջիջների լաբորատորիան իրականացնում է ծայրամասային արյունից, ոսկրածուծից և պորտալարային արյունից ստացած ցողունային բջիջների մշակում, կրիոպահպանում և նախապատրաստում փոխպատվաստման:

Վարակներից զերծ մնալու նպատակով բոլոր նմուշները թեստավորվում են նախքան մշակումը, գնահատվում են նաև ցողունային բջիջների որակական և քանակական հատկանիշները: Մշակումն իրականացվում է GMP ստանդարտներին համապատասխանող A և B դասի լաբորատորիաներում: Մշակման ընթացքում հատուկ սեդիմետացիայի, սելեկցիայի, ցենտրիֆուգման եղանակով  նմուշից դուրս է բերվում արյունաստեղծ ցողունային բջիջների պոպուլյացիան: Ցողունային բջիջների սառեցումն իրականացվում է աստիճանաբար, հատուկ ծրագրային սառեցնող սարքի օգնությամբ, ինչը թույլ է տալիս առավելագույնս պահպանել բջիջների կենսունակությունը: Որպես կրիոպաշտպանիչ նյութ օգտագործվում է դիմեթիլսուլֆօքսիդ:

Ցողունային բջիջների պահպանումն իրականացվում է հեղուկ ազոտում մինչև -196˚C ջերմաստիճանի պայմաններում:

Լաբորատորիայի կազմում գործում է կրիոբանկ, որտեղ ցողունային բջիջները կարող են պահպանվել տարիների ընթացքում առանց կենսաբանական ակտիվության կորստի:

Լաբորատորիան զինված է հատուկ համակարգով, ինչը հնարավորություն է ստեղծում իրականացնել միկրոկլիմայի, հեղուկ ազոտի մակարդակի, մանրէաբանական վիճակի շուրջօրյա հսկողություն:

Լաբորատորիան համապատասխանում է միջազգային չափանիշներին, հագեցած է նորագույն սարքավորումներով, ունի բջջային թերապիայի ոլորտում վերապատրաստված անձնակազմ:

2017-ից լաբորատորիան տրադրում է նոր ծառայություն՝ պորտալարային արյան ցողունային բջիջների երկարատև պահպանում հեղուկ ազոտում անհատական (ընտանեկան) օգտագործման համար:   

Արմինե Պեպանյան

Ցողունային բջիջների լաբորատորիայի վարիչ, կ.գ.թ.

Աշխատում է Ռ. Հ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնում 2000թ.-ից:

Աշխատանքը մեկնարկել է Կենսաքիմիայի պրոբլեմային լաբորատորիայում, որպես ավագ գիտաշխատող:

2015թ.-ի անցել է եռամսյա վերապատրաստում Պրահայի արյունաբանության և փոխներարկաբանության կենտրոնի բջջային թերապիայի բաժանմունքում արյունաստեղծ ցողունային բջիջների մշակման և կրիոպահպանման ուղղությամբ: 

Հանդիսանում է ավելի քան 60 գիտական հոդվածների համահեղինակ: