ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԿԼԻՆԻԿԱ - ԴԻՍՊԱՆՍԵՐԱՅԻՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

Բաժանմունքի ղեկավար՝ Մարինե Գուրգենի Մելիք-Անդրեասյան
 

Բաժանմունքի կողմից իրականացվող աշխատանքների ծավալը հետևյալն է ՝

  • Արյունաբանական կենտրոն դիմող առաջնակի հիվանդների խորհրդատվությունների իրականացում
  • Արյունաբանական կենտրոնի հսկողության տակ գտնվող հիվանդների դիսպանսեր հսկողություն
  • Ցերեկային ստացիոնար, որտեղ իրականացվում է ֆիզիկապես պահպանված հիվանդների ինտենսիվ քիմիաթերապիայի ժամանակակից չափորոշիչներին համապատասխան բուժօգնություն, որը հնարավորություն է ընձեռում օգնել և բարելավել արյունաբանական հիվանդություններով տառապող հիվանդների կյանքի որակը, ստանալ կայուն ռեմիսիաներ:

Բաժանմունքում բուժում են ստանում հետևյալ հիվանդություններով հիվանդներ՝

  • Սուր լեյկոզներ
  • Քրոնիկ լեյկոզներ
  • Լիմֆոմաներ (բոլոր տեսակի)
  • Միելոմային հիվանդություն
  • Միելոպրոլիֆերատիվ հիվանդություններ (քրոնիկ միելոլեյկոզ, միելոդիսպլազիաներ, միելոֆիբրոզ, քրոնիկ միելոմոնոբլաստային լեյկոզ)
  • Լիմֆոպրոլիֆերատիվ հիվանդություններ (քրոնիկ լիմֆոլեյկոզ, թարթչաբջջային լեյկոզ)
  • Սակավարյունություններ (ժառանգական և ձեռքբերովի)
  • Սակավարյունություններ պայմանավորված միկրոէլեմենտների անբավարարությամբ

Բաժանմունքի բժիշկ-արյունաբանների կողմից հրատարակվում են գիտական մի շարք հոդվածներ, որոնք տպագրվել են ինչպես հայրենական, այնպես էլ արտասահմանյան ամսագրերում: Կատարվում են նաև փորձի փոխանակումներ և կազմակերպվում են համատեղ սեմինարներ և քննարկումներ ՌԴ-ի և արտերկրի այլ մասնագետների հետ:
 

Մարինե Գուրգենի Մելիք-Անդրեասյան

Աշխատանքային գործունեություն

1984թ.-ից՝ բժիշկ-արյունաբան, Արյունաբանության և արյան փոխներարկման ինստիտուտ

2002թ.-ից՝ մեծահասակների կլինիկա -դիսպանսերային բաժանմունքի վարիչ, «Պրոֆ.Ռ.Հ.Յոլյանի անվ. արյունաբանական կենտրոն» ՓԲԸ