ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԱՐՅՈՒՆԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

Բաժանմունքի ղեկավար՝ Անահիտ Սերգեյի Տեր-Գրիգորյան, բ.գ.թ.

Մեծահասակների արյունաբանական շուրջօրյա ստացիոնարը համալրված է 28 մահճակալով, արյան հիվանդություններ ունեցող հիվանդների բուժման և խնամքի համար անհրաժեշտ բոլոր պարագաներով:

Բաժանմունքում աշխատում է Ամերիկայի Միացյալ Նահանգների, Եվրոպայի և Ռուսաստանի լավագույն կլինիկաներում վերապատրաստված, երկարամյա աշխատանքային փորձ
ունեցող բուժանձնակազմ: Բաժանմունքի բժիշկները հանդիսանում են միջազգային արյունաբանական ասոցիացիաների (EHA, SOHO, ERIC, ELN, SIOG) անդամներ, ինչպես նաև միջազգային գիտագործնական գիտաժողովների և սեմինարների մշտական մասնակիցներ:

Մեծահասակների արյունաբանական շուրջօրյա ստացիոնար բաժանմունքում կատարվում է ուռուցքաարյունաբանական և արյան այլ հիվանդությունների բուժում՝ համապատասխան միջազգային կլինիկական ուղեցույցներին: Բուժումը ներառում է քիմիաթերապևտիկ, քիմիաթերապիայի և թիրախային թերապիայի համադրությամբ բուժական կուրսեր, բարձր դեղաչափային քիմիաթերապիայի, ինչպես նաև տրասֆուզիոն բուժօգնության և սիմպտոմատիկ թերապիայի իրականացում:

Բաժանմունքում բուժում են ստանում հետևյալ հիվանդություններով հիվանդներ՝

  • Սուր լեյկոզներ (սուր միելոբլաստային, լիմֆոբլաստային)
  •  Քրոնիկ լեյկոզներ (քրոնիկ միելոլեյկոզ, քրոնիկ լիմֆոլեյկոզ, թարթչաբջջային լեյկոզ)
  • Միելոդիսպլաստիկ համախտանիշ
  •  Լիմֆոմաներ (Հոջկինի և ոչ Հոջկինյան)
  • Բազմակի միելոմա
  • Միելոպրոլիֆերատիվ հիվանդություններ
  •  Հեմոլիտիկ սակավարյունություններ (ժառանգական և ձեռքբերովի)
  • Սակավարյունություններ պայմանավորված երկաթի և վիտամինների անբավարարությամբ
  •  Կոագուլոպաթիաներ (ժառանգական և ձեռքբերովի)
  •  Ապլաստիկ անեմիա

Բաժանմունքում նաև իրականացվում է ԵՊԲՀ-ի արյունաբանության ամբիոնի կլինիկական օրդինատորների ուսուցում և բժիշկ-արյունաբանների կլինիկական վերապատրաստում:

Բաժանմունքի բժիշկները դասավանդում են ԵՊԲՀ-ի և Հայկական Բժշկական Ինստիտուտի արյունաբանության ամբիոններում, մասնակցում են Արյունաբանական կենտրոնում իրականացվող գիտական, կլինիկական հետազոտություններին:

Անահիտ Սերգեյի Տեր-Գրիգորյան, բ.գ.թ.

Աշխատանքային գործունեություն

2019թ. – ից

ՀՀ Առողջապահության նախարարության Ռ.Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի մեծահասակների արյունաբանական և քիմիոթերապիայի կլինիկական բաժանմունքի ղեկավար

1991թ. – ից

ՀՀ ԱՆ Ռ.Յոլյանի անվան Արյունաբանական Կենտրոնի մեծահասակների կլինիկա-դիսպանսերային բաժանմունք, բժիշկ – արյունաբան, բ.գ.թ