Ոսկրածուծի/արյունաստեղծ ցողունային բջիջների փոխպատվաստման բաժանմունք

Բաժանմունքը համալրված է 7 մահճակալով՝ 4-ը մեծահասակների և 3 մանկական: Ամբողջ բաժանմունքի օդափոխանակությունն իրականացվում է հատուկ համակարգի միջոցով՝ ապահովելով օդի միակողմանի /լամինար/ հոսքը և HEPA ֆիլտրացիան: Բաժանմունքում առկա են հիվանդների բուժման և խնամքի համար անհրաժեշտ  բոլոր տեխնիկական միջոցները և պայմանները ոսկրածուծի /արյունաստեղծ ցողունային բջիջների/աուտո/ալոգեն փոխպատվաստում իրականացնելու համար: Բաժանմունքի գործունեությունն ապահովում է արտերկրում վերապատրաստված տրանսպլանտ թիմը Կ.Հ. Մելիքսեթյանի գլխավորությամբ:

Ներկայում բաժանմունքում իրականացվում է ոսկրածուծի/արյունաստեղծ ցողունային բջիջների աուտոփոխպատվաստում մեծահասակների արյան չարորակ հիվանդությունների՝ մասնավորապես բազմակի միելոմա, Հոջկինի, ոչ Հոջկինյան լիմֆոմաների, մեծահասակների սոլիդ ուռուցքների և մանկական սոլիդ ուռուցքների՝ մասնավորապես նեյրոբլաստոմա, Յուինգի սարկոմա և մեդուլոբլաստոմաների համար:

2016 թ.-ի դեկտեմբերին կազմավորվեց ոսկրածուծի փոխպատվաստման խումբը, որի մեջ ընդգրկվեցին՝

  • Կարեն Մելիքսեթյանը - խմբի ղեկավար
  • Երվանդ Հակոբյանը - մեծահասկաների բժիշկ-արյունաբան
    Միրանուշ Սաարյանը - մեծահասակների բժիշկ-արյունաբան
  • Արմինե Ֆարմազյանը - մեծահասակների բժիշկ-արյունաբան
  • Լուսինե Քրմոյանը - ոսկրածուծի փոխպատվաստման մանկական խմբի պատասխանատու
  • Ինգա Խալաթյանը - մանկական բժիշկ-արյունաբան
    Մարինա Ավետիսյանը - բուժքույրական թիմի ղեկավար
  • Արմինե Պեպանյանը - ցողունային բջիջների լաբորատորիայի ղեկավար
  • Անդրանիկ Շամիլյանը - բժիշկ-տրանսֆուզիոլոգ, արյան դոնորության ծառայության ղեկավար

Մասնագետների վերապատրաստումներն իրականացվել են հետևյալ կլինիկաներում՝

  • «Համբուրգ-Էպենդորֆ համալսարանական կլինիկա», Գերմանիա
  • «Արյունաբանության և արյան փոխներարկման ինստիտուտ», Չեխիա
  • «Տրինիտի Սբ. Ջեյմս քաղցկեղի կենտրոն» ինստիտուտ, Դուբլին, Իռլանդիա
  • Վիլհելմինենշպիտալ, Վիեննա, Ավստրիա
  • «ՄԴ Անդերսոն բժշկական կենտրոն» Հյուստոն ,ԱՄՆ
  • «Մոտոլ համալսարանական հիվանդանոցի մանկական արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոն», Չեխիա
  • Hospital General Universitario Morales Meseguer, Մուրսիա, Իսպանիա
  • «Դ.Ռոգաչովի անվան մանկական արյունաբանության, ուռուցքաբանության և իմունաբանության գիտակլինիկական կենտրոն», Մոսկվա, ՌԴ
  • «Ռ.Մ.Գորբաչովայի անվան մանկական արյունաբանության, ուռուցքաբանության և փոխպատվաստման ինստիտուտ», Սանկտ-Պետերբուրգ, ՌԴ

Բաժանմունքի գործնկերներն են Եվրոպայի ոսկրածուծի փոխպատվաստման խումբը (EBMT) և Համբուրգ Էպենդորֆ համալսարանական կլինիկայի ոսկրածուծի փոխպատվաստման կենտրոնը պրոֆ. Նիկոլաուս Քրյոգերի ղեկավարությամբ:

2017թ.-ի ապրիլին մեկնարկեց «Ոսկրածուծի փոխպատվաստման հայկական խմբի» ոսկրածուծի աուտոփոխպատվաստման ծրագիրը: Ոսկրածուծի փոխպատվաստման ծրագիրը իրականացվելու է երկու փուլով: Առաջին փուլը` ոսկրածուծի աուտոփոխպատվաստում արյան համակարգի չարորակ (myeloma/lymphoma) հիվանդությունների և սոլիդ ուռուցքների համար: Երկրորդ փուլը ոսկարծուծի/արյունաստեղծ ցողունային բջիջների ալոգեն փոխպատավաստումն է, որը կմեկնարկի ապագա տարիների ընթացքում: Հայկական բժշկագիտության մեջ նախադեպը չունեցող առաջին փոխպատվաստումներն իրականցվեցին 2017թ.-ի ապրիլին: Ցողունային բջիջների հավաքագրման, գնահատման, մշակման և սառեցման փուլերն իրականացվեցին «Արյան և ցողունային բջիջների հավաքագրման ծառայության» Ս. Հովհաննիսյանի, «Ցողունային բջիջների լաբորատորիայի» Ա. Պեպանյանի թիմերի, «Ռ. Գորբաչովայի անվ. մանկական արյունաբանության և ոսկրածուծի փոխպատվաստման կենտրոնի» մասնագետներ Ե. Բաբենկոյի և Դ. Պևցովի մասնակցությամբ:
Ոսկրածուծի աուտոփոխպատվաստումը բազմակի միելոմայով երկու հիվանդներին իրականացվեց ոսկրածուծի փոխպատվաստման թիմի Կ. Մելիքսեթյանի, Ե. Հակոբյանի, Մ. Սաարյանի, Ք. Պողոսյանի և «Համբուրգ Էպենդորֆ» համալսարանական կլինիկայի ոսկրածուծի փոխպատվատսման կենտրոնի ղեկավար պրոֆ. Ն. Քրյոգերի կողմից: Հաջողված 4 աուտոփոխպատվաստում իրականացվեց առաջին աշխատանքային տարվա ընթացքում: