Կենտրոնի ղեկավար՝ բ.գ.թ. Հեղինե Սեյրանի Խաչատրյան
Հեմոֆիլիայի և թրոմբոզների կենտրոնում իրականացվում են արյան մակարդման և արյունահոսական բնույթի ժառանգական, ձեռքբերովի հիվանդությունների ախտորոշում, բուժում: Դրանք են՝
- Հեմոֆիլիայի A, B, C տեսակները, Վիլլեբրանի հիվանդությունը
- Մակարդման խանգարումներով պայմանավորված վիճակները՝ թրոմբոֆիլիաները,
- Կոագուլոպաթիաները` մակարդման գործոնների անբավարարությամբ պայմանավորված FV, FII, FI, FVII, FX, FXIII կոագուլոպաթիաները:
- Հեմոֆիլիան արյան մակարդման խանգարումով պայմանավորված ժառանգական հիվանդություն է: Նման հիվանդների մոտ բացակայում կամ ցածր տոկոս են կազմում արյան մակարդելիության համար պատասխանատու գործոնները՝ FVIII, FIX-ը: Հեմոֆիլիա Ա-ն հանդիպում է յուրաքանչյուր 10 000 ծնված տղաներից մեկի մոտ, հեմոֆիլիա Բ-ն՝ 30 000 տղաներից մեկի մոտ:
Թրոմբոֆիլիան արյան բարձր մակարդելիության պաթոլոգիական վիճակ է, որը բնորոշվում է հեմոստատիկ սպիտակուցների՝ պրոկոագուլյանտների և հակակոագուլյանտների ակտիվության խանգարումով, թրոմբագոյացման բարձր հակվածությամբ:
Ամբողջ աշխարհում մահացության կազմում առաջին տեղն են գտնվում սիրտ-անոթային համակարգի հիվանդությունները: Հարկ է նշել, որ երակային և զարկերակային թրոմբոզներով, թրոմբոէմբոլիկ բարդություններով ուղեկցվող հիվանդությունների, ինչպես նաև գլխուղեղի կաթվածով ուղեկցվող իշեմիկ դրվագների լիարժեք հետազոտման խորքում հայտնաբերվում է թրոմբոզների հանդեպ բարձր նախախնամությունը/ թրոմբոֆիլիան:
Կենտրոնում խորհրդատվություն են ստանում հիվանդները, ովքեր ունեն՝
- Ժառանգական թրոմբոֆիլիաների տեսակներ ՝
- պրոտեին C, S և անտիթրոմբին III-ի դեֆիցիտ,
- թրոմբոցիտար ռեցեպտորների, ֆիբրինոգենի մոլեկուլյար անոմալիաներ,
- V, II, MTHFR գեների պոլիմորֆիզմ
- Ձեռքբերովի թրոմբոֆիլիաների տեակներ՝
- իմուն/հակաֆոսֆոլիպիդային համախտանիշ՝ պայմանավորված աուտոիմուն հիվանդություններով,
- երակների կատետերիզացիա, ոսկրային վիրահատություններ և մեխանիկական պատճառներ - երկարատև իմոբիլիզացիա, երակային ստազ, տրավմա, արհեստական փականներ,
- ինֆեկցիոն պրոցեսներ՝ HIV, ջրծաղիկ, հեպատիտներ, ՄԻԱՎ
- մետաբոլիկ՝ հիպերհոմոցիստեինեմիա, հիպերլիպիդեմիա,
- նեֆրոտիկ համախտանիշ, ուռուցքներ, լյարդի հիվանդություններ՝ պայմանավորված այլ հիվանդություններով,
- դեղորայքային՝ հակաբեղմնավորիչներ, կորտիկոստերոիդներ, ասպարագինազա և այլ հակաուռուցքային միջոցներ,
Տեղեկատվություն ՀՀ - ում հեմոֆիլիայով հիվանդների վերաբերյալ
Հեմոֆիլիայով հիվանդների թիվն Արյունաբանական կենտրոնի ռեգիստրում հասնում է 236 - ի, որոնցից 57-ը մինչև 18 տարեկան երեխաներն են: Ժամանակակից բժշկության մեջ հեմոֆիլիայի բուժումն իրականցվում է երկու ուղղությամբ՝
- «կանխարգելիչ», երբ դեղորայքը ստանում են վաղ տարիքից, շաբաթը 2-3 անգամ,
- «ըստ պահանջի», երբ դեղորայքը ստանում են միայն արյունահոսության դեպքում: Կենտրոնում հեմոֆիլիայի բուժումն իրականացվում է պետպատվերի շրջանակներում:
Մեր համագործակցությունը և նվաճումները
2003թ-ի Հեմոֆիլիայի Համաշխարհային Ֆեդերացիայի և ԱՆ-ի միջև կնքված Փոխըմբռնման Հուշագրի դրույթների իրագործումը հնարավորություն ստեղծեց զգալի առաջընթաց արձանագրել հեմոֆիլիայով հիվանդերի բուժման կազմակերպման գործում:
14 տարիների ընթացքում կենտրոնում ստեղծվել են ժամանակակից ստանդարտներին համապատասխանող՝
- Հեմոստազի բաժանմունք,
- Հեմոստազի մասնագիտացված լաբորատորիա,
- Հեմոֆիլիայով և թրոմբոֆիլիաներով հիվանդների ռեգիստր,
Ներդրել է հոդային բարդությունների բուժման ժամանակակից մեթոդ՝
- Քիմիական սինովէկտոմիա
2014 թ. «Նովո նորդիսկ Հեմոֆիլիա» հիմնադրամի աջակցությամբ կենտրոնը նվաճել է դրամաշնորհային ծրագիր, ինչն ավելի է նպաստել հեմոֆիլիայի ծառայության զարգացմանը: Ծրագրի շրջանակներում կենտրոնը համագործակցել է Իտալիայի, Լիտվայի և Անգլիայի արյունաբանական կլինիկաների հետ:
Կազմակերպվել են կրթական ծրագրեր մարզային բժշկական կազմակերպություններում՝ արյան հիվանդությունների և մակարդման համակարգի մասին տեղեկատվության մակարդակի բարձրացման նպատակով:
Կենտրոնում իրականացվում է «կանխարգելիչ» բուժօգնություն ծանր և միջին ծանրության հիվանդներին:
Ստեղծվել են մի շարք ծրագրեր՝
- «Հեմոֆիլիայի ազգային ծրագիր»,
- «Հեմոֆիլիայի 5-ամյա զարգացման ծրագիր»
Կենտրոնին աջակցում են՝
- ՀՀ Առողջապահության Նախարարությունը,
- Հեմոֆիլիայով հիվանդների Հայկական Ասոցիացիան,
- Հեմոֆիլիայի Համաշխարհային Ֆեդերացիան,
- ԱՄՆ Միննեսոտա նահանգի Մինեապոլիսի Թրոմբոզների և Հեմոֆիլիաների կենտրոնը,
- ՀՀՖ – ի Անգլիայի Կոագուլոպաթիաների ախտորոշման Ռեֆերենս լաբորատորիան,
- Իտալիայի դոնորների ազգային ասոցիացիան,
- Գործընկերներ այլ երկրներից, ովքեր աջակցում են Հեմոֆիլիայի կենտրոնին՝ իրենց աջակցությունը ցուցաբերելով հայ մասնագետների վերապատրաստման գործին:
Բժիշկ-արյունաբան՝ Ս.Ս. Առաքելյան
Հոգեբան՝ Ն. Ն. Սիմոնյան,
Ռեաբիլիտոլոգ՝ Ա. Զ. Հարությունյան,
Բուժքույր՝ Ստելլա Պողոսյան,
Բուժեղբայր՝ Արեգ Հարությունյան
Կոնտակտային տվյալներ՝
www.hemophilia.am, [email protected]
barinyanmail1gmail.com, [email protected], [email protected]