Վերակենդանացման ԵՎ անեսթեզիոլոգիայի բաժանմունք

Բաժանմունքի ղեկավար՝ Վահե Ավետիքի Մայիլյան

Վերակենդանացման և անեսթեզիոլոգիայի բաժանմունքը  «ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» » ՓԲԸ-ի կազմում գործում է 2016թ.-ից:

Բաժանմունքը համալրված է 5 մահճակալով և հագեցած է արդի սարքավորումներով՝

  • թոքերի արհեստական օդափոխության սարքերով, որոնք ունեն աշխատանքային երեք ռեժիմներ` մեծահասակների, երեխաների և նորածինների,
  • դեֆիբրիլյատորներով` սինխրոնիզացիայի և ավտոմատ դեֆիբրիլյացիա իրականացնելու հնարավորությամբ,
  • մեկ տասնյակից ավելի հիվանդի մոնիտորներով, որոնց միջոցով հնարավոր է մշտադիտարկել կենսական նշանակության մի շարք ցուցանիշներ` ճնշում, սրտի զարկեր, սրտի ռիթմ, հյուսվածքների հագեցվածություն թթվածնով, որոնց կրիտիկական շեղումներ արձանագրելու դեպքում սարքը տալիս է ձայնային ազդանշան,
  •  շուրջ յոթ տասնյակից ավելի դեղորայքի ավտոմատ ներարկման համակարգեր` հիվանդներին տրվող դեղորայքն առավել ճշգրիտ դոզավորելու նպատակով:
Վահե Ավետիքի Մայիլյան

Աշխատանքային գործունեություն

2020թ․հուլիսի 14-ից՝ անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ, ՀՀ ԱՆ «Պրոֆ.Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ

2019թ-ից՝ դասախոս, «Անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ամբիոն», ԵՊԲՀ

2019-2020թթ․՝ վերակենդանացման բաժանմունքի վարիչ «Արմենիա» ԲԿ

2016-2019թթ․ ` անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ, ՀՀ ԱՆ «Պրոֆ.Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ

2014թ-ից ` «Անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի»ամբիոնի ասիստենտ, ԵՊԲՀ

2008թ-ից ` բժիշկ ռեանիմատոլոգ, «Արմենիա» ԲԿ

2003-2008թթ.`  բժիշկ անեսթեզիոլոգ –ռեանիմատոլոգ, «Ապարան» ԲԿ

2001-2003թթ. ` բժիշկ անեսթեզիոլոգ –ռեանիմատոլոգ հոսպիտալում, ԼՂՀ

2000-2001թթ. `  բժիշկ անեսթեզիոլոգ –ռեանիմատոլոգ, «Ապարան» ԲԿ