Մեծահասակների Ուռուցքաբանության և Քիմիաթերապիայի Կլինիկան հիմնվել է ՀՀ ԱՆ պրոֆ․ Ռ․ Օ․ Յոլյանի անվան Արյունաբանական Կենտրոնում 2019թ․-ի մայիսին։
Կլինիկայում բուժում են ստանում չարորակ սոլիդ ուռուցքային ախտահարում ունեցող պացիենտները (կրծքագեղձի քաղցկեղ, ստամոքս-աղիքային համակարգի քաղցկեղներ, թոքի և միջնորմի քաղցկեղներ, գինեկոլոգիական և ուռոլոգիական քաղցկեղներ, ոսկրային և փափուկ հյուսվածքային չարորակ ուռուցքներ, գլխուղեղի չարորակ ուռուցքներ)։ Օնկոհիվանդների բուժումը հիմնված է միջազգային NCCN, ESMO, ASCO, EAU ուղեցույցների վրա։ Կլինիկայում կազմակերպվում են դեղորայքային բուժման բոլոր ժամանակակից տեսակները՝ ներառելով ինչպես ստանդարտ քիմիաթերապևտիկ և հորմոնալ բուժումները, այնպես էլ նորագույն իմունոթերապևտիկ և թիրախային բուժման տարբերակները։ Կլինիկայում իրականացվում է նաև բարդագույն բարձր դեղաչափերով քիմիաթերապևտիկ բուժում (մասնավորապես օստեոսարկոմաների ժամանակ անցկացվում է ինչպես եվրոպական ուղեցույցներին համապատասխանող Methotrexate-ի գերբարձր դոզավորմամբ ներարկումներ ներառող բուժում, այնպես էլ օստեոսարկոմաների ամերիկյան ուղեցույցին համապատասխանող բուժում, որոնք ՀՀ այլ կլինիկաներում չեն իրականացվում)։
Կլինիկան հանդիսանում է ԵՊԲՀ Օնկոլոգիայի ամբիոնի բազա, որտեղ ուսանողները անցնում են ուռուցքաբանության դասընթացը, իսկ կլինիկական օրդինատորները ստանում են նեղ մասնագիտացում՝ ստանալով ուռուցքաբան-քիմիաթերապևտի (կլինիկական ուռուցքաբան) որակավորում։
Կլինիկայում աշխատող բուժանձնակազմը վերապատրաստումներ է անցել եվրոպական և ամերիկյան առաջատար հիվանդանոցներում, ակտիվ մասնակցում է միջազգային գիտական համաժողովներին, սեմինարներին, վեբինարներին։ Բժիշկները հանդիսանում են մի շարք օնկոլոգիական ասոցիացիաների անդամներ (ASCO – American Society of Clinical Oncology, ESMO – European Society for Medical Oncology, ESO – European School of Oncology, AAHO – Armenian Association of Hematology and Oncology, …)։ Նրանք ունեն տպագրված բազմաթիվ գիտական աշխատություններ՝ այդ թվում նաև միջազգային հեղինակավոր պարբերականներում։
Կլինիկայի կազմը․
- Կլինիկայի ղեկավար՝ Դավիթ Գևորգի Զոհրաբյան
- Բաժանմունքի վարիչ՝ Լիանա Լեոնիդի Սաֆարյան
- Բժիշկ՝ Սամվել Գևորգի Բարդախչյան
- Բժիշկ՝ Մարտին Գագիկի Հարությունյան
- Կլինիկական օրդինատոր՝ Նունե Վիգենի Կարապետյան
- Կլինիկական օրդինատոր՝ Մարիամ Հայկազի Մայիլյան
- Կլինիկական օրդինատոր՝ Ամալյա Վարդանի Սարգսյան
- Ավագ բուժքույր՝ Լիլիթ Ռազմիկի Թունյան
- Բուժքույր՝ Գոհար Խաչիկի Արշակյան
- Բուժքույր՝ Եսթեր Ջանիբեկի Նազարեթյան
- Բուժքույր՝ Անգին Հովհաննեսի Մանուկյան
- Բուժքույր՝ Ասյա Արմենի Գալստյան
- Բուժքույր՝ Անահիտ Էդուարդի Հովհաննիսյան
- Մայրապետ՝ Թերեզա Վաչեի Ղազարյան
- Մայրապետ՝ Անահիտ Արշավիրի Ավագյան
- Մայրապետ՝ Ռուզան Գյուլափի Մկրտչյան
- Մայրապետ՝ Իրինա Սերյոժայի Սահակյան