Վիրաբուժական բաժանմունք

Բաժանմունքի ղեկավար՝ Սարգիս Գևորգի Դրեջյան

Վիրաբուժական բաժանմունքը  «ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» » ՓԲԸ-ի կազմում գործում է 2016թ-ից:

Բաժանմունքում իրականացվում են հետևյալ ծառայությունները`

  • Աղեստամոքսային տրակտի օրգանների վիրաբուժական հիվանդությունների բուժում՝ կերակրափող, ստամոքս, բարակ և հաստ աղիներ։
  • Լյարդի և լեղուղիների վիրաբուժական բուժում պահանջող հիվանդությունների բուժում՝ լյարդի աբսցեսսներ, կիստաներ, /նաև պարազիտար բնույթի/, լեղաքարային հիվանդություն, լեղուղիների օբստրուկտիվ հիվանդություններ, լյարդի և լեղուղիների վրա կատարված վիրահատություններից /բարդություններից/ հետո ռեկոնստրուկտիվ պլաստիկ վիրահատություններ։
  • Ճողվածքների հետ կապված վիրահատություններ, այդ թվում նաև ստոծանիական ճողվածք։
  • Պրոկտոլոգիական վիրահատություններ։
  • Վիրահատություններ կապված վահանաձև գեղձի վիրահատական բուժում պահանջող հիվանդությունների հետ:
  • Վիրահատություններ կապված կրծքագեղձի վիրահատական բուժում պահանջող հիվանդությունների հետ /այդ թվում լայնածավալ լիմֆադենէկտոմիայով (ներառյալ մամոպլաստիկա չարորակ հիվանդությունների դեպքում ):
  • Ռեկոնստրուկտիվ պլաստիկ-վերականգնողական վիրահատություններ աղեստամոքսային համակարգի օրգանների հիվանդությունների դեպքում։
  • Հեմատոլոգիական հիվանդությունների ախտորոշում /ավշահանգույցների բիոպսիա/ և վիրաբուժական բուժում պահանջող վիրահատություններ /սպլենէկտոմիա/, քիմիաթերապիայից առաջացած բարդությունների բուժում /խոռոչավոր օրգանների թափածակում/։
  • Ուրոլոգիական վիրահատություններ /ֆիմոզ, հիդրոցելե/։
  • Անոթային վիրաբուժություն /կրոսսէկտոմիա, վենէկտոմիա/։
  • Կրծքային վիրաբուժություն /պլևրալ պունկցիա, դրենավորում, միջնորմից ավշահանգույցների բիոպսիա/։
  • Դիագնոստիկ և բուժական լապարոսկոպիա։
  • Ամբուլատոր վիրաբուժություն։
Սարգիս Գեվորգի Դրեջյան

Աշխատանքային գործունեություն

2017թ․ դեկտեմբերի 13-ից՝ Վիրաբուժական բաժանմունքի ղեկավար, «ՀՀ ԱՆ «Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ

2017թ․հուլիս-դեկտեմբեր, վիրաբույժ, «ՀՀ ԱՆ «Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ

2011-2017թթ․՝  վիրաբույժ, պլաստիկ վիրաբուժության բաժանմունք, «ԴԻ ՓԻ ՍԻ» բժշկական կենտրոն ՍՊԸ

2011-2014թթ․ ՝   վիրաբույժ, անոթային վիրաբուժության բաժանմունք, «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն ՓԲԸ