ԳՈՐԾԻՔԱՅԻՆ ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

Գործիքային ախտորոշման բաժանմունքի ժամանակավոր ղեկավարի՝ Մարտին Նուբարյան

Բաժնում գործում են հետևյալ ծառայությունները`

  • Համակարգչային շերտագրություն
  • Ռենտգենոգրաֆիա և ռենտգենոսկոպիա
  • Ուլտրաձայնային հետազոտություն
  • Անոթների դուպլեքս հետազոտություն
  • Էլեկտրասրտագրություն
  • Էխոսրտագրություն
  • Էնդոսկոպիա

 

Համակարգչային շերտագրություն

 Ռադիոլոգ` Մարտին Նուբարյան

Համակարգչային շերտագրության ծառայությունը զինված է վերջին սերնդի գերհզոր SIEMENS համակարգչային տոմոգրաֆով և MEDTRON բոլյուսային ներարկման սարքով։

Բաժանմունքում իրականացվում են՝

  • Գլխի
  • Քթի հարակից խոռոչների
  • Պարանոցի
  • Կրծքավանդակի
  • Որովայնի և փոքր կոնքի օրգանների
  • Հոդերի և ողնաշարի ՀՇ հետազոտություններ
  • ՀՇ անգիոգրաֆիա
  • ՀՇ ուրոգրաֆիա

 

Ուլտրաձայնային հետազոտություն

Ռադիոլոգներ`

  • Ռուզաննա Ավագյան
  • Մարիամ Գրիգորյան
  • Լուսինե Մկրտչյան (դուպլեքս)
  • Արսեն Վարդանյան (էխոսրտագրություն)

Կաբինետը հագեցած է հետևյալ ուլտրաձայնային սարքերով`

  • GE (General Electric) LOGIQ P6 
  • GE LOGIQ F8
  • GE LOGIQ E (շարժական)

Կատարվում են

  • վահանաձև գեղձի
  • միջնորմի
  • որովայնի խոռոչի, հետորովայնամզային տարածության և փոքր կոնքի օրգանների
  • ծայրամասային ավշային հանգույցների
  • հոդերի
  • սրտի
  • անոթների ՈՒՁՀ հետազոտություններ:

Անկողնային հիվանդների հետազոտությունը կատարվում է հիվանդասենյակում:

 

Ռենտգեն հետազոտություն

Ռադիոլոգ` Սեդա Դաբաղյան

SIEMENS մակնիշի ստացիոնար և շարժական թվային սարքերով կատարվում է հետևյալ օրգանների ռենտգենոգրաֆիա՝

  • թոքերի
  • ոսկրային համակարգի
  • ստամոքս-աղիքային տրակտի

 

Էնդոսկոպիկ հետազոտություն

Գաստրոէնտերոլոգ՝ Շուշանիկ Միրիջանյան

Կատարվում են հետևյալ հետազոտությունները՝

  • Էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա
  • Կոլոնոսկոպիա

Հետազոտությունները ըստ անհրաժեշտության կատարվում են նաև անեսթեզիայով:

 

Ֆունկցիոնալ ախտորոշման կաբինետ

Սրտաբան` Արմինե Քաբաբյան

Կաբինետը հագեցած է հետևյալ սարքերով`

  • ЭК 1Т-03 М, Delta 1 plus
  • Cardipia-400

Անհրաժեշտության դեպքում հետազոտությունը կատարվում է հիվանդասենյակում: