Լաբորատոր Ախտորոշման Բաժանմունք

Բաժանմունքի վարիչ՝ բ.գ.թ. Լաուրա Բադալի Մուրադյան

Լաբորատոր ախտորոշման բաժանմունքում գործում են հետևյալ լաբորատորիաները՝

  • Մորֆոլոգիական

  • Բիոքիմիական

  • Մակարդելիության

Մորֆոլոգիական լաբորատորիա

Բժիշկներ՝ Զինաիդա Լևոնի Հայրիյան, Լիանա Աշոտի Մարտիրոսյան, Լիաննա Ռոբերտի Ավետիսյան

Բաժնի մորֆոլոգիական լաբորատորիայի կատարած աշխատանքներն ունեն առաջնային նշանակություն արյունաբանական ծագում ունեցող հիվանդությունների ախտորոշման և գնահատման հարցում: Շատ կարևոր են որակյալ ընդհանուր արյան և ոսկրածուծի բջջաբանական հետազոտության արդյունքները:

Հետազոտվում են լիմֆատիկ հանգույցի դաջվածքները, տարբեր օրգանների պունկտանտները: Բաժնի հետազոտությունների շնորհիվ ախտորոշվում են սուր և քրոնիկ լեյկոզները, թրոմբոցիտար համակարգի հիվանդությունները, տարբեր ծագում ունեցող սակավարյունությունները (բնածին և ձեռք բերովի), ինչպես նաև, ուռուցքային ծագում ունեցող այլ հիվանդություններ (մետաստազներ, ոսկրածուծ և այլ կենսաբանական հեղուկներ):

Մորֆոլոգիական լաբորատորիայում իրականացվում են հետևյալ հետազոտությունները.

  • Արյան ընդհանուր անալիզ (ընդլայնված)

  • Ոսկրածուծի բջջաբանական հետազոտություն

  • Ռետիկուլոցիտների հետազոտություն

  • Ռեզիստենտականության որոշում (էրիթրոցիտների)

  • Մեգակարիոցիտոգրամմա

  • Ավշային հանգույցի պունկտանտի և դաջվածքի հետազոտություն

  • Ավշային հանգույցի հիստոլոգիական հետազոտություն

  • Փայծաղի դաջվածքի հետազոտություն

  • Ոսկրածուծի ցիտոքիմիական հետազոտություն

  • Էրիթրոցիտների մորֆոլոգիական հետազոտություն

  • Արյան հաստ կաթիլի հետազոտություն (մալարիայի հայտնաբերում)

  • Ողնուղեղային հեղուկի, ինչպես նաև մյուս կենսաբանական հեղուկների հետազոտություն

Բիոքիմիական լաբորատորիա

Բժիշկներ՝ Կարինե Արամայիսի Հովսեփյան, Ռուզաննա Վլադիմիրի Աբրահամյան

Բիոքիմիական լաբորատորիան հիմնադրվել է 1947թ.-ին: Բաժանմունքի հիմնադրման նպատակն է կատարել բիոքիմիական հետազոտություններ ինչպես արյան համակարգի, այնպես էլ այլ օրգան համակարգերի հիվանդությունների ժամանակ, տալ ստույգ ախտորոշում և հետևել բուժման ընթացքին:

Տարեցտարի բաժանմունքի հնարավորությունները ընդլայնվել են, ավելացել է հետազոտությունների ցանկը, բարելավվել է սարքավորումների մակարդակը:

Բաժանմունքում հետազոտությունները կատարվում են ժամանակակից տեխնոլոգիայի և սարքավորումների կիրառմամբ, որոնք համապատասխանում են միջազգային նորմերին:

Բիոքիմիական լաբորատորիայում իրականացվում են հետևյալ հետազոտությունները.

  • Ֆետալ հեմոգլոբինի որոշում (որակական փորձ)

  • Խոլեստերինի որոշում

  • Կրեատինինի որոշում

  • Հիմնային ֆոսֆոտազի որոշում

  • ԼԴԳ

  • Ալբումինի որոշում

  • Ամիլազի որոշում

  • C-ռեակտիվ սպիտակուց

  • Գլյուկոզայի որոշում արյան մեջ

  • Շաքարի որոշում մեզի մեջ

  • Մնացորդային ազոտի որոշում

  • Միզանյութի որոշում

  • Միզաթթվի որոշում

  • Շիճուկի ընդհանուր սպիտակուցների որոշում և ֆրակցիաներ

  • Բիլիռուբինի որոշում (ընդհանուր, ուղղակի)

  • Երկաթի որոշում

  • ԳԳՏ

  • Հակաստրեպտոլիցին Օ

  • ԹՀՀ

  • Ca+ (իոնիզացված)

  • ԱՍԹ

  • ԱԼԹ

  • Ռևմոֆակտորի որոշում

  • Na որոշում արյան մեջ

  • K որոշում արյան մեջ

  • Ca որոշում արյան մեջ

  • Բարձր խտության լիպոպրոտեիդներ (HDL)

  • Ցածր խտության լիպոպրոտեիդներ (LDL)

  • Տրիգլիցերիդներ

Մակարդելիության լաբորատորիա

Բժիշկ՝ Գայանե Հարությունի Գրիգորյան            

Մակարդելիության լաբորատորիան հիմնադրվել է 1968թ-ին: Բաժանմունքի հիմնական նպատակն է հեմոֆիլիաների և թրոմբոֆիլիաների ժամանակին և ճշգրիտ հայտնաբերումն և ախտորոշումը:Բաժանմունքը համալրված է ժամանակակից սարքավորումներով:

Ներկայումս մակարդելիության լաբորատորիան հանդիսանում է ռեֆերենս լաբորատորիա և գտնվում է Հեմոֆիլիայի Համաշխարհային ֆեդերացիայի (WFH) հսկողության ներքո: 2012, 2018 թթ-ին բաժանմունքը WFH-ի կողմից համարվել է տարածաշրջանի լավագույն լաբորատորիա և պարգևատրվել սերտիֆիկատներով:

Մակարդելիության լաբորատորիայի կատարած աշխատանքները մեծ նշանակություն ունեն ինչպես Արյունաբանական կենտրոնի, այնպես էլ այլ բուժհիմնարկների (վիրաբուժական, մանկաբարձա-գինեկոլոգիական, վերակենդանացման և այլ բաժանմունքների) հիվանդների հիվանդությունների ախտորոշման և գնահատման գործընթացում:

Ներկայումս մակարդելիության լաբորատորիայում իրականացվում են հետևյալ հետազոտությունները.

  • Կոագուլոգրամմա (հասարակ)
  • Կոագուլոգրամմա (ընդլայնված)
  • Տրոմբոցիտար օղակի հետազոտություն 4 տեստ
  • Թրոմբոհեմոռագիկ սինդրոմ (DBC 4 տեստ)
  • Ֆակտորների որոշում (յուրաքանչյուրը II, V,VII, VIII, IX, X, XI)
  • Անտիտրոմբինի (III) որոշում
  • Ֆիբրինոգեն
  • Տրոմբինային ժամանակ
  • Տրոմբոցիտար օղակի հետազոտություն 3 տեստ
  • Ակտիվացված մասնակի թրոմբինային ժամանակ (ԱՄԹԺ)
  • Պրոտրոմբինային օղակ (ինդեքս, ժամանակ, ՄՆՕ)
  • Արյունահոսության ժամանակի որոշումը ըստ Այվի
  • Արյան մակարդման ժամանկի որոշումը ըստ Լի-Ռայթի
  • Դ-Դիմեր (D-Dimer)
  • Գայլախտային հակամակարդիչ (волчаночный антикоагулянт)
  • Մակարդուկի ռետռակցիա
  • Ֆիբրին մոնոմերների լուծվող կոմպլեքս (RFMK)
  • Պրոտեին C
  • Պրոտեին S
  • Պրոտեին C ակտիվության ռեզիստենտ ձևի որոշումը Լեյդենի մուտացիայի ժամանակ
  • Թրոմբոցիտների կոլլագեն ագրեգացիա
  • Թրոմբոցիտների արախիդոնաթթվի հետ ագրեգացիա
  • Թրոմբոցիտների էպինեֆրին ագրեգացիա
  • Թրոմբոցիտների ռիստոցետին ագրեգացիա
  • Վիլլեբրանդի գործոնի ռիստոցետին կոֆակտորի ակտիվության որոշում
  • VWF: AG անտիգենի որոշում
Լաուրա Բադալի Մուրադյան

Աշխատանքային գործունեություն

1969թ.-ից մինչ այսօր աշխատում է «Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ-ում

1992թ.-ից Լաբորատոր ախտորոշման բաժանմունքի վարիչ