ՀՅՈՒՍՎԱԾՔԱԲԱՆԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ

Լաբորատորիայի ղեկավար՝ Ալվարդ Ֆիրդուսի Պողոսյան

Հյուսվածքաբանական լաբորատորիան Արյունաբանական կենտրոնի կազմում գործում է 2015թ.-ի հունվարի 1-ից:

Լաբորատորիայում իրականացվում են ինչպես արյունաբանական (ամբողջ ծավալով), այնպես էլ ոչ արյունաբանական ուռուցքային և ոչ ուռուցքային հիվանդությունների  հյուսվածքաբանական, հիստոքիմիական հետազոտություններ: Ժամանակակից սարքավորումների, լավագույն ուղեցույցերի և որակյալ նյութերի կիրառումը հնարավորություն է  ընձեռում հնարավորինս կարճ ժամանակահատվածում կատարել ճշգրիտ ախտորոշում:

Հյուսվածքաբանական լաբորատորիայում կատարվում են հետևյալ հետազոտությունները՝

  •  Ոսկրածուծի,
  •  ավշային հանգույցի (էքսցիզիոն, ինցիզիոն, տրեպան),
  •  փայծաղի և հեռացված փայծաղի,
  •  լյարդի,
  •  մաշկի,
  •  ուրցագեղձի բիոպտատների

Ինչպես նաև կատարվում են

  •  գինեկոլոգիական
  • ստամոքս-աղիքային տրակտի
  •  թոքային
  •  ոսկրային
  • փափուկ հյուսվածքային և այլ հյուսվածքների, օրգանների հետազոտություններ

Լաբորատորիան հագեցած է գերմանական, ամերիկյան, հունգարական և չինական արտադրության ժամանակակից սարքավորումներով:  Լաբորատորիան համագործակցում է տարբեր լաբորատորիաների հետ, ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:

ԱԼՎԱՐԴ ՖԻՐԴՈՒՍԻ ՊՈՂՈՍՅԱՆ

Աշխատանքային գործունեություն

2015թ.-ից՝ հյուսվածքաբանության լաբորատորիայի ղեկավար, ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ

2012թ.-ից՝ բժիշկ-ախտաբան, լաբորատոր ախտորոշման կենտրոն, ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ

2012-2015թթ.` բժիշկ-ախտաբան, Երևանի պետական բժշկական համալսարանի Հերացի թիվ 1 հիվանդանոցային համալիրի կլինիկական պաթոլոգիայի լաբորատորիա