ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՈՐԱԿԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ

ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ

Լաբորատորիայի ղեկավար՝ ԴԻԱՆԱ ՌԱԶՄԻԿԻ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ  

Մանրէաբանական լաբորատորիան սկսել է իր գործունեությունը արյան ծառայության ստեղծման առաջին օրերից, քանի որ խիստ անհրաժեշտ էր ստուգել ամբողջ դոնորական արյան ստերիլությունը:

Աստիճանաբար լաբորատորիայի աշխատանքը ընդլայնվեց և սկսեցին անցկացվել արյան հիվանդների կլինիկական-ախտորոշիչ և սանիտարամանրէաբանական հետազոտություններ:

Լաբորատորիան հագեցած է ժամանակակից բոլոր անհրաժեշտ սարքավորումներով: Լաբորատորիայում գործում է հանրապետությունում եզակի սարք (BacT/ALERT 3D), որը հնարավորություն է տալիս ախտորոշել սեպսիսը (աէրոբ և անաէրոբ մանրէների առկայությունը արյան մեջ):

Լաբորատորիայում կատարվում են հետևյալ հետազոտությունները՝

  • Արյան ստերիլության որոշում դասական եղանակով

  • Արյան ստերիլության որոշում սարքերի միջոցով (աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէների որոշում)

  • Արյան մեջ (ամբողջական արյուն, շիճուկ, պլազմա) տուբերկուլյոզի որոշում  հակամարմինների միջոցով (IgG, IgM, IgA)

  • Արյան մեջ (ամբողջական արյուն, շիճուկ, պլազմա) լեյշմանիայի (Leishmania donovani) որոշում հակամարմինների միջոցով (IgG, IgM)

  • Խորխի մանրէաբանական հետազոտություն

  • Մեզի մանրէաբանական հետազոտություն

  • Բերանի խոռոչի (լինդ, լեզու, բկանցք) քսուկների մանրէաբանական հետազոտություն

  • Աչքի, ականջի և քթի քսուկների մանրէաբանական հետազոտություն

  • Վերքի մակերեսի, թարախի մանրէաբանական հետազոտություն

  • Հեշտոցի արտազատուկի մանրէաբանական հետազոտություն

  • Պունկտատների մանրէաբանական հետազոտություն

  • Կրծքի կաթի մանրէաբանական հետազոտություն

  • Կղանքի մանրէաբանական հետազոտություն՝ դիսբակտերիոզ

  • Կղանքում Հելիկոբակտեր պիլորիի (Helicobakter pylori) որակական որոշում

  • Սրատուտի հայտնաբերում

  • Ասկարիդի հայտնաբերում

  • Ամեոբա, լյամբլիա նախակենդանիների հայտնաբերում

  • Երիզորդների հատվածների հայտնաբերում

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՈՐԱԿԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ

1972թ. բակտերիոլոգիական լաբորատորիայի հիման վրա կազմակերպվել և սկսել է գործել Արյան բաղադրամասերի, արյան պատրաստուկների, արյան փոխարինիչների և կոնսերվացնող լուծույթների որակի պետական հսկողության լաբորատորիան: Լաբորատորիայի հիմնական խնդիրն է արյան պատրաստուկների որակի համակարգված հսկողության իրականացումը` համաձայն գործող նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների:

Ամբողջ արտադրությունը ենթարկվում է համակարգված հսկողության, պարզվում են հետփոխներարկումային բարդությունների և ռեակցիաների հնարավոր պատճառները:

Կատարվում են հետևյալ հետազոտությունները՝

  • Ստերիլություն՝ արյան, արյան փոխարինիչների, արյան բաղադրամասերի և պատրաստուկների

  • Ֆիզիկաքիմիական, քանակական և որակական հատկությունների որոշում (pH, ընդհանուր սպիտակուց, էլեկտրոֆորետիկ մաքրություն և այլն)

  • Պիրոգենության ստուգում

  • Տոքսիկության ստուգում

ԴԻԱՆԱ ՌԱԶՄԻԿԻ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Աշխատանքային գործունեություն

2019թ․մարտի 14-ից՝ Մանրէաբանական և արտադրանքի որակի վերահսկողության լաբորատորիայի ղեկավար, ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ