ԿԵՆՍԱՔԻՄԻԱՅԻ ՊՐՈԲԼԵՄԱՅԻՆ ԳԻՏԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ

ԿԵՆՍԱՔԻՄԻԱՅԻ ՊՐՈԲԼԵՄԱՅԻՆ ԳԻՏԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ

Լաբ. վարիչ՝ կ.գ.դ., պրոֆեոր Պետրոս Արամի Ղազարյան

Լաբորատորիան ստեղծվել է 1983թ.-ին: 

Սկզբնական շրջանում (1990թ.) գիտական հետազոտություններն իրականացվում էին արյան  երկարատև պահպանման բաժանմունքում (ղեկավար՝ կ.գ.դ., պրոֆ. Պ.Ա.Ղազարյան): 1991թ.-ից բաժանմունքը վերանվանվեց «Կենսաքիմիայի և կրիոկենսաբանության բաժին»:  Գիտական աշխատանքները զուգակցվում էին արյան կրիոկոնսերվացման և պահպանման ժամկետների  երկարացման հետազոտական աշխատանքների համար: 2002թ. գիտական բաժինը վերանվանվեց  «Կենսաքիմիայի  պրոբլեմային գիտական լաբորատորիա» (վարիչ՝  կ.գ.դ.,  պրոֆ.  Պ.Ա. Ղազարյան):

Ներկայումս կենսաքիմիայի պրոբլեմային գիտական լաբորատորիայի աշխատանքներն իրականացվում են ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող  թեմատիկ  (պայմանագրային)  և  բազային ֆինանսավորվող թեմաների շրջանակներում՝

  • «Հակաուռուցքային ակտիվությամբ օժտված  ցիան  խումբ  պարունակող  չհագեցած լակտոնների  սինթեզ  և  կենսաբանական ակտիվության  ուսումնասիրություն  (նախակլինիկական փորձարկման կենսաքիմիական հետազոտություններ)» թեմայով աշխատանքները (թեմայի  ղեկավար՝ պրոֆ. Պ.Ա.Ղազարյան) մինչև 2016թ. իրականացվել են ԵՊՀ-ի  դեղագործական  և  օրգանական քիմիայի  ամբիոնների  հետ  համատեղ;
  • «Արյան հիվանդությունների տարածվածությունը  Հայաստանում,  դրանց կանխորոշման,  ախտորոշման, բուժման  առավել  արդյունավետ  մեթոդների մշակումը,  անվտանգ փոխներարկումային բուժօգնության հիմնահարցերի մշակումը» (թեմայի  ղեկավար՝  բ.գ.դ. Ս. Ս.Դաղբաշյան), 2005թ.-ից  մինչ  օրս:

Կենսաքիմիայի պրոբլեմային  գիտական  լաբորատորիայի աշխատանքների  ներկայիս  ուղղություններն են՝

  • ՀՀ-ում  արյան  հիվանդություններով տառապող  հիվանդների  ինֆորմացիոն  բազայի  (ռեգիստրի)  ստեղծում:
  • Արյան հիվանդությունների,  այդ թվում հեմոբլաստոզների  ախտածնային մեխանիզմների  բացահայտման  և  բուժման առավել  արդյունավետ  մեթոդների  մշակման ուղղությամբ  համալիր  հետազոտություններ;
  • Իմունոհեմատոլոգիական և իմունոգենետիկ հետազոտություններ:
  • Նոր սինթեզված և բնական ծագում ունեցող կենսաբանական ակտիվ նյութերի սկրինինգ,  նախակլինիկական  փորձարկում  և  նրանց ազդեցության  մեխանիզմների ուսումնասիրություն,  ինչպես  նաև  որոշ պրեպարատների  կլինիկական  փորձարկում:
  • ԱԿ-ում վերջերս ստեղծված, ժամանակակից սարքավորումներով հագեցած լաբորատորիաներում հետազոտություններ են իրականացվում ցողունային բջիջների ներարկումից հետո հնարավոր բարդությունների կանխարգելման ուղղությամբ:

Կենսաքիմիայի պրոբլեմային գիտական  լաբորատորիայի  բազայի  վրա վերապատրաստվել  են  բժշկական («ներքին հիվանդություններ»)  և  կենսաբանական  («կենսաքիմիա ու մոլեկուլային կենսաբանություն»)  ոլորտի  բարձր որակավորում  ունեցող  բազմաթիվ մասնագետներ:

 Համալիր հետազոտությունների  արդյունքների  հիման վրա  ձևակերպվել  և  պաշտպանվել  են  շուրջ  20  թեկնածուական  և  դոկտորական ատենախոսություններ  (Ա.Սահարյան,  Կ.Իսրայելյան,  Ս.Դաղբաշյան,  Լ.Սահակյան,  Լ.Սիմոնյան,  Ա.Ասոյան,  Ա.Հարությունյան,  Ա.Պեպանյան,  Վ.Ղազարյան  և  ուրիշներ):  Հետազոտությունների արդյունքներն հաջողությամբ  ներդրվում  են  ինչպես ուսումնական  գործընթացում,  այնպես  էլ գործնական բժշկության  մեջ:

Կենսաքիմիայի պրոբլեմային  գիտական  լաբորատորիայի գործունեության  ընթացքում  հայրենական և արտասահմանյան  գիտական պարբերականներում  տպագրվել  է  ավելի  քան  500  աշխատանք  (այդ  թվում  շուրջ  300  օրիգինալ  հոդվածներ  և  ավելի  քան  200  միջազգային  և հայրենական համաժողովների նյութեր):

Գիտական բաժնի գործունեությունը  բարձր  է  գնահատվել  ՀՀ Առողջապահության  և  ՀՀ  Կրթության և գիտության նախարարությունների կողմից: 

Ստորև հղումներով կարող եք տեսնել Պրոֆ․Ռ․Հ․Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի Blood and Cancer Journal-ի համարները․ 

N 1 (25) 2018  https://blood.am/images/info/334.pdf

N 2 (24) 2017  https://blood.am/images/info/367.pdf

N 1 (23) 2017  https://blood.am/images/info/364.pdf

N 2 (22) 2016  https://blood.am/images/info/361.pdf

N 1 (21) 2016  https://blood.am/images/info/358.pdf

N 2 (20) 2015 https://blood.am/images/info/379.pdf

N 1 (19) 2015 https://blood.am/images/info/376.pdf

N 2 (18) 2014 https://blood.am/images/info/373.pdf

N1 (17) 2014 https://blood.am/images/info/370.pdf