Տեղեկատվություն դոնորներին

ՈՎ ԿԱՐՈՂ Է ՀԱՆԴԻՍԱՆԱԼ ԴՈՆՈՐ

Եթե դուք որոշել եք նվիրել ձեր արյունը, ապա պետք է`

  • լինեք չափահաս՝ 18 տարեկանը լրացած,
  • լինեք առնվազն 52 կգ, եթե դուք իգական սեռի ներկայացուցիչ եք և 62 կգ, եթե արական սեռի ներկայացուցիչ եք,
  • հեմոգլոբինի մակարդակի թույլատրելի սահմանները` (կանանց համար 125-180գրամ/լիտր, տղամարդկանց համար` 135-188գրամ/լիտր):
  •  արյան ճնշումը չլինի շատ բարձր կամ ցածր/որոշում է բժիշկը/ դիաստոլիկ ճնշումը`  60-100 միլիմետր սնդիկի սյուն և սիստոլիկ զարկերակային ճնշումը  90-160 միլիմետր սնդիկի սյուն
  • երակազարկը լինի 60-90 զարկ 1 րոպեում

Արյունատվության հակացուցումները

Հակացուցումները կարող են լինել.

  • բացարձակ, երբ մարդը երբևէ չի կարող հանձնել արյուն
  • ժամանակավոր, երբ մարդը որոշ ժամանակ անց կարող է դառնալ դոնոր:

 Բացարձակ հակացուցումներն են.

  •  Վարակիչ հիվանդությունները (ՄԻԱՎ-վարակակրություն, ՁԻԱՀ, վիրուսային  հեպատիտներ (երբևէ լաբորատոր դրական պատասխան վիրուսային հեպատիտների նկատմամբ) սիֆիլիսի (բնածին կամ ձեռքբերովի), տուբերկուլյոզի բոլոր ձևերը,  բրուցելոզ, բծավոր տիֆ, տուլարեմիա, բոր, էխինոկոկոզ և այլն):
  • Սոմատիկ հիվանդություններ (չարորակ նորագոյացություններ և արյան հիվանդությունները, կենտրոնական նյարդային համակարգի օրգանական ախտահարումներ, հոգեկան հիվանդություններ, խուլհամրություն, ալկոհոլիզմ, թմրամոլություն)
  • Սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ (գերճնշումային (հիպերտոնիկ) հիվանդություն, սրտի իշեմիկ հիվանդություն, ուղեղի անոթային հիվանդություններ, թրոմբոֆլեբիտ, երակների վարիկոզ լայնացում, սրտի արատներ (բնածին և ձեռքբերովի) էնդոկարդիտ, միոկարդիտ):
  • Շնչառական օրգանների հիվանդություններ (թոքերի էմֆիզեմա, թոքային ֆիբրոզ, ասթմա (հեղձուկ), օբստրուկտիվ բրոնխիտ, բրոնխոէկտատիկ հիվանդություն)
  • Լյարդի և լեղուղիների հիվանդություններ (քրոնիկ հեպատիտ, լյարդի ցիռոզ, լեղապարկի քարեր խոլեցիստիտով, խոլանգիտ)
  • Երիկամների և միզուղիների հիվանդություններ (երիկամների խողովակամիջանկյալային (տուբուլոինտերստիցիալ) հիվանդություններ, երիկամային անբավարարություն)
  • Շարակցական հյուսվածքի սիստեմային (տարածուն) ախտահարումներ
  • Ճառագայթային հիվանդություն
  • Ներզատական համակարգի հիվանդություններ (նյութափոխանակության արտահայտված խանգարումներով)
  • Աչքի և նրա հավելյալ ապարատի հիվանդություններ՝ տեսողություն (± 6 դիոպտրիա և ավելի), անոթացանցենու բորբոքման մնացորդային երևույթներ (խորիոռետինային բորբոքում, իրիտ, իրիդոցիկլիտ), տրախոմա:
  • Մաշկի և ենթամաշկային բջջանքի հիվանդություններ (ներառյալ պսորիազ, վիտիլիգո)
  • Ոսկրաբորբ (օստեոմիելիտ)
  • Վիրահատություններ (կյանքի ընթացքում որևէ օրգանի հեռացում (ստամոքս, երիկամ, փայծաղ, արգանդ իր հավելումներով, ձեռք, ոտք, աչք և այլն))

 

Դոնորությունը բացառող ժամանակավոր հակացուցումներն են.

 

Հ/Հ

ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ ՎԻՃԱԿԸ

ԺԱՄԿԵՏԸ

1)

Արյան բաղադրամասերի փոխներարկում, դաջվածք, մաշկի կամ լորձաթաղանթների ամբողջականության խախտումով ուղեկցվող բժշկական այլ միջամտություններ, ատամի նյարդի  հեռացում

6 ամիս

2)

Ատամի հեռացում

10 օր

3)

Վիրահատություններ, այդ թվում նաև հղիության արհեստական   ընդհատում

6 ամիս

4)

Միզաքարային հիվանդություն, ստամոքսի խոց, տասներկումատնյա աղիքի խոց

Բուժումից և լիարժեք առողջացումից 2 տարի

5)

Հղիության և լակտացիայի շրջան

 

Ոչ պակաս, քան 1 տարի ծննդաբերությունից հետո,  ոչ  պակաս, քան 3 ամիս լակտացիայի ավարտից հետո

6)

Դաշտանի շրջան

 

Դաշտանի ավարտից հետո ոչ  պակաս, քան 5 օր

7)

Ալերգիկ  վիճակներ

1 ամիս

8)

Ջերմության բարձրացում 370C ջերմաստիճանից բարձր, վերին շնչառական ուղիների սուր  բորբոքումներ

14 օր

9)

Պատվաստումներ`

 

ա.կենդանի վակցինա                                                             

 

1 ամիս

բ.սպանված վակցինա                                                               

10 օր

գ.կատաղության և հեպատիտ Բ-ի դեմ     

6 ամիս

10)

Դեղերի օգտագործում`

 

ա. հակաբիոտիկներ 

14 օր

բ.   ասպիրին

5 օր

գ. ոչ ստերոիդ հակաբորբոքային միջոցներ                                                                                                 

3 օր

11)

Հայաստանի Հանրապետությունից դուրս  էնդեմիկ օջախներում երկարատև  (1 ամսից ավելի) գտնվելու դեպքում                  

6 ամիս

12)

 Մալարիայի բուժումն ավարտելուց հետո

5 տարի

13)

Ոգելից խմիչքների ընդունում

24 ժամ

14)

Ալանինամինատրանսֆերազայի բարձրացում մինչև 2 անգամ

 2 ամիս
 

15)

Վերջին 6 ամսվա ընթացքում սեռական հարաբերություններ ունենալը ոչ մշտական զուգընկերոջ հետ

 6 ամիս
 

 

 

Ինչպես նախապատրաստվել արյունատվության

Եթե Դուք համապատասխանում եք նշված պայմաններին, ապա`

  • արյունատվության օրը չպետք է օգտագործեք յուղոտ, տապակած, կծու, ապխտած կերակուր, կարելի է ընդունել միայն թեյ կամ սուրճ,
  • արյունատվությունից 24 ժամ առաջ չպետք է օգտագործեք ոգելից խմիչքներ,
  • Ձեր ընտրած արյան կետը ներկայանաք անձնագրով և/կամ զինվորական գրքույկով/:

Դոնորը լրացնում է հարցաթերթիկը, որում նշում է իր առողջական վիճակի  և ապրելակերպի մասին, որից հետո անցնում է լաբորատոր հետազոտություն և զննվում է թերապևտի կողմից: Արյունատվության գործընթացն իրականացվում է միանվագ ստերիլ պարագաներով: Արյունատվությունն իրականացվում է ժամը 9.00-12.30-ը ամեն օր, բացի հանգստյան և տոնական օրերից: Ցանկալի է չնախատեսել արյունատվություն քննություններից, մրցումներից և այլ ինտենսիվ աշխատանքներից առաջ:

Արյունատվությունից հետո անհրաժեշտ է.

  • 10-15 րոպե մնալ հանգիստ պառկած վիճակում,
  • վիրակապը պահել 1.5-2 ժամ,
  • այդ օրը չզբաղվել ծանր ֆիզիկական աշխատանքով,
  • չօգտագործել ոգելից խմիչք,
  • լավ սնվել և խմել շատ հեղուկ:

Պատվաստումների կատարում թույլատրվում է արյունատվությունից առնվազն 10 օր հետո: