Դասախոսությունների շարք

Սույն թվականի փետրվարի 5-ից՝ քաղցկեղի միջազգային օրվա կապակցությամբ, ՀՀ Ան «Պրոֆ.Ռ.Հ․ Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնը» Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի հետ համատեղ մեկնարկում է դասախոսությունների շարք՝ ուղղված հանրության մոտ մանկական և մեծահասակների քաղցկեղի կանխարգելման, վաղ ախտորոշման, բուժման առանձնահատկությունների մասին իրազեկման բարձրացմանը:

Յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 17։30-ին, մեր մասնագետները կներկայացնեն հանրամատչելի տեղեկատվություն քաղցկեղի վերաբերյալ: Սիրով կպատասխանենք ձեր բոլոր հարցերին, որոնք կարող եք ուղղել մեկնաբանություններում կամ գրել հենց մեր ֆեյսբուքյան էջին: