Փետրվարի 4-ը քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է, որի նպատակն է՝ բարձրացնել քաղցկեղի մասին իրազեկվածությունը, հասանելի դարձնել հիվանդության կանխարգելման, հայտնաբերման և բուժման մեթոդների մասին տեղեկատվությունը։
Փետրվարի 4-ին, ժամը 14։00-ին, ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ. Հ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոն» -ում տեղի կունենա միջոցառում՝ նվիրված քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվան, որի շրջանակներում կներկայացվեն հետևյալ խորագրերով ելույթները.
1. Մանկական և մեծահասակների Արյունաբանության/Ուռուցքաբանության արդյունքների 2020թ.-ի ամփոփում
2. Քաղցկեղի ոլորտում առկա խնդիրների լուսաբանում
3. «Կյանքը հիվանդության հետ» և «Կյանքը հիվանդությունից հետո»
4. Միջդիսցիպլինար մոտեցման խթանում
5. Քաղցկեղի կանխարգելում
Մուտքն ազատ է