ՀՀ առողջապահության նախարարության «Պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ-ն Հայաստանում արյան համակարգի հիվանդությունների ախտորոշման և բուժման եզակի մասնագիտացված կենտրոնն է: Կենտրոնն իրականացնում է արյան համակարգի չարորակ հիվանդություններով և արյունաբանական այլ ախտաբանություններով տառապող երեխաների և մեծահասակների լիարժեք ախտորոշում և բուժում՝ ժամանակակից լավագույն սարքավորումներով, միջազգային ուղեցույցներով, բուժական ծրագրերով և գործելակարգերով: Արյունաբանական կենտրոնում հիվանդների բուժումն իրականացվում է քիմիաթերապիայի ժամանակակից ծրագրերով և աշխարհում ընդունված, բարձր արդյունավետություն ունեցող բուժական մեթոդներով՝
- Թիրախային թերապիա (target therapy)` թիրոզին կինազայի ինհիբիտորների կիրառում
- Բջջային թերապիա՝ ոսկրածուծի/ցողունային բջիջների փոխպատվաստում
Կենտրոնի ախտորոշիչ և բուժական ծառայությունները տրամադրում են աշխարհի լավագույն հիվանդանոցներում շարունակաբար վերապատրաստվող բժիշկներ («ԲԴ Անդերսոնի կաղցկեղի կենտրոն», «Համբուրգ-Էպենդորֆ համալսարանական կլինիկա», Պրահայի «Արյունաբանության և արյան փոխներարկման ինստիտուտ», «Դ.Ռոգաչովի անվան մանկական արյունաբանության, ուռուցքաբանության և իմունաբանության գիտակլինիկական կենտրոն»):
Արյունաբանական կենտրոնում բուժվող հիվանդությունների ցանկում են.
- Սուր լեյկեմիաներ՝
- միելոբլաստային
- լիմֆոբլաստային
- Լիմֆոմաներ՝
- Հոջկինի լիմֆոմա (HL)
- Ոչ Հոջկինյան լիմֆոմա (NHL), որոնց թվում են՝
- B խոշոր բջջային լիմֆոմա
- Ֆոլիկուլյար լիմֆոմա
- T բջջային լիմֆոմաներ
- էքտրանոդալ լիմֆոմա և այլն
- Միելոմային հիվանդություն՝
- Վալդենստրեմի մակրոգլոբուլինեմիա
- Քրոնիկական լեյկեմիաներ՝
- Քրոնիկական լիմֆոլեյկոզ
- Քրոնիկական միելոլեյկոզ
- Թարթչաբջջային լեյկոզ
- Միելոպրոլիֆերատիվ հիվանդություններ
- Միելոդիսպլաստիկ համախտանիշ՝ իր բոլոր ենթատեսակներով
- Ph բացասական միելոպրոլիֆերատիվ հիվանդություններ՝
- Միելոֆիբրոզ
- Էրիթրեմիա
- Էսենցիալ թրոմբոցիտեմիա
- Սակավարյունություններ՝
- Երկաթ-դեֆիցիտային
- Վիտամին B12 դեֆիցիտային
- Ֆոլաթթու դեֆիցիտային
- Ժառանգական հեմոլիտիկ սակավարյունություններ (թալասեմիա, միկրոսֆերոցիտոզ)
- Ձեռքբերովի հեմոլիտիկ սակավարյունություններ և այլն
- Մակարդելիության համակարգի հիվանդություններ
- Հեմոֆիլիա (ժառանգական և ձեռքբերովի)
- Թրոմբոֆիլիա
- Մակարդելիության համակարգի այլ խանգարումներ
- Թրոմբոցիտար օղակի ախտաբանություններ՝
- Իմուն թրոմբոցիտոպենիկ ծիրանացան
- Թրոմբոցիտոպաթիաներ Արյունաբանական կենտրոնում գործում են արյան համակարգի հիվանդությունների ախտորոշման համար անհրաժեշտ ժամանակակից լավագույն սարքավորումներով համալրված լաբորատորիաներ և գործիքային ախտորոշման հետևյալ բաժանմունքներ՝
- Կլինիկական լաբորատորիա՝
- մորֆոլոգիական
- բիոքիմիական
- մակարդելիության
- շճաբանական
- իմունաարյունաբանական
- Մոլեկուլյար կենսաբանության և ցիտոգենետիկայի լաբորատորիա՝
- Իմունաֆենատիպավորում (հոսքային ցիտոմետրիա/flow cytometry)
- Ցիտոգենետիկական հետազոտություն (կարիոտիպավորում, FISH մեթոդ)
- էլեկտրոֆորեզ (մեզի և արյան)
- Պոլիմերազային շղթայական ռեակցիա (ՊՇՌ)
- Սիքվենավորում/ԴՆԹ գեների հաջորդականության որոշում (հաջորդ սերնդի սիքվենատոր/next generation sequencing/NGS) գենետիկ մուտացիաների հայտնաբերման նպատակով
- Հյուսվածաբանական և հիստոքիմիական լաբորատորիա՝
- տրեպանոբիոպտատի, ավշային հանգույցի, փայծաղի, թիմուսի հետազոտություններ՝
- հիստոլոգիական,
- հիստոքիմիական
- իմունահիստոքիմիական
- Գործիքային ախտորոշման բաժանմունք՝
- Ճառագայթային ախտորոշման բաժին՝
- համակարգչային շերտագրում
- թվային ռենտգեն հետազոտություն
- ուլտրաձայնային հետազոտություն
- Էնդոսկոպիկ ծառայություններ ՝
- Էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա
- կոլոնոսկոպիա
- Ցողունային բջիջների լաբորատորիա, որտեղ մշակվում և սառեցվում են
- Ոսկրածուծի արյունաստեղծ ցողունային բջիջներ
- ծայրամասային արյունից ստացված արյունաստեղծ ցողունային բջիջներ
- պորտալարի արյուն
- մեզենքիմալ բջիջներ
- Արյան Բանկ
Արյունաբանական կենտրոնում գործող Արյան բանկում դոնորական արյունից ստացվում են արյան բաղադրամասեր, որոնք տրամադրվում են Արյունաբանական կենտրոնում, ինչպես նաև Երևանի և մարզերի բուժհաստատություններում բուժվող հիվանդներին:
Արյան բանկը կատարում է շրջանառող արյունից ցողունային բջիջների հավաքում (հիվանդներից/դոնորներից), Արյունաբանական կենտրոնում բուժվող հիվանդների բուժական աֆերեզի (լեյկոցիտաֆերեզ, պլազմաֆերեզ) միջոցառումների անցկացում:
Արյունաբանական կենտրոնում գործում են՝
- Ոսկրածուծի/ցողունային բջիջների փոխպատվաստման բաժանմունք
- Մեծահասակների կլինիկա-դիսպանսեր և կլինիկական արյունաբանական բաժանմունքներ
- Մանկական կլինիկա-դիսպանսեր և կլինիկական արյունաբանական բաժանմունքներ
- Վերակենդանացման բաժանմունք
- Վիրաբուժական բաժանմունք
- Հեմոֆիլիայի և թրոմբոզների կենտրոն
- Մեծահասակների ուռուցքաբանության և քիմիաթերապիայի կենտրոն
- Նեղ մասնագիտական կաբինետներ՝
- ատամնաբուժական
- էնդոկրինոլոգիական
- սրտաբանական
- նյարդաբանական
Կենտրոնը համագործակցում է մի շարք ճանաչված կլինիկաների և կազմակերպությունների հետ՝
- Սուրբ Հուդայի մանկական հետազոտական հիվանդանոց (ԱՄՆ),
- Համբուրգ-Էպենդորֆ համալսարանական կլինիկա (Գերմանիա),
- ՄԴ Անդերսոն քաղցկեղի կենտրոն (ԱՄՆ),
- Դ.Ռոգաչովի անվան մանկական արյունաբանության, ուռուցքաբանության և իմունաբանության գիտակլինիկական կենտրոն (ՌԴ),
- Սուրբ Աննայյի մանկական հիվանդանոց (Ավստրիա),
- Ռ.Մ.Գորբաչովայի անվան մանկական արյունաբանության, ուռուցքաբանության և փոխպատվաստման ինստիտուտ (ՌԴ),
- Մյունսթերի համալսարանական հիվանդանոց (Գերմանիա),
- Չինաստանի բժշկական համալսարանի (Թայվան),
- Դյուսելդորֆի համալսարանական հիվանդանոց (Գերմանիա),
- Հայդելբերգի համալսարանական հիվանդանոց (Գերմանիա),
- Արյունաբանության և արյան փոխներարկման ինստիտուտ (Չեխիա),
- Մոտոլ համալսարանական հիվանդանոցի մանկական արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոն (Չեխիա),
- Արյան Ազգային կենտրոն (Իտալիա),
- Լիբանանի մանկական քաղցկեղի կենտրոն (Լիբանան),
- Հուսեին թագավորի քաղցկեղի կենտրոն (Հորդանան),
- Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարան (ԱՄՆ),
- Սթենֆորդի համալսարանի ՄԴՍ կենտրոն և օրթոպեդիայի բաժանմունք (ԱՄՆ),
- Հարվարդի համալսարանի հեմատոպաթոլոգիայի ամբիոն (ԱՄՆ),
- Մեյո քլինիքի արյունաբանության բաժանմունք (ԱՄՆ),
- ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտի միելոմաների բաժանմունք (ԱՄՆ),
- ԱՆ Արյունաբանության ազգային բժշկական հետազոտական կենտրոն (ՌԴ),
- Իաշվիլի մանկական կենտրոնական հիվանդանոց (Վրաստան),
- Լունդի համալսարանական հիվանդանոց (Շվեդիա),
- Պետական գիտահետազոտական մանկական ուռուցքաարյունաբանական կենտրոն (Բելառուսի Հանրապետություն)
- Ժորժ Պոմպիդուի հիվանդանոցի արյունաբանական կլինիկա (Ֆրանսիա),
- Մոֆֆիթթի քաղցկեղի կենտրոն (ԱՄՆ),
- Գրացի համալսարանական հիվանդանոց (Ավստրիա),
- Մեմորիալ-Սլոան Քեթթերինգ քաղցկեղի կենտրոն (ԱՄՆ),
- Կարմանոս քաղցկեղի կենտրոն (ԱՄՆ),
- NovoNordisk ընկերություն (Շվեյցարիա),
- Hilf Fur Armenia հիմնադրամ (Գերմանիա),
- Max Foundation (ԱՄՆ),
- Cure2Children հիմնադրամ (Իտալիա):
Արյունաբանական կենտրոնը հանդիսանում է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի արյունաբանության ամբիոնի, ուռուցքաբանության ամբիոնի և մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ամբիոնի կլինիկական բազա: