Տնօրենի ուղերձը

Հարգելի այցելու, 

Ողջունում եմ Ձեզ Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի կայքում: 
Արյունաբանությունը կարելի է համարել բժշկության բարդ և, համաձայն վերջին տարիներին
արձանագրված տվյալների, նաև արդյունավետ բնագավառ: Այն ձեռքբերումները, որոնք արձանագրվեցին Հայաստանում վերջին 10-15 տարիների ընթացքում պատիվ կբերեն յուրաքանչյուր երկրի: Անխոս այս նվաճումների ակունքներում եղել են տաղանդավոր բժիշկներ, հիանալի մարդիկ և բարերարներ: 
Բժշկությունը համայն աշխարհում առաջ է շարժվում, և պիտի հպարտությամբ նշեմ, որ հայ բժիշկները փորձում են համընթաց քայլել համաշխարհային զարգացումներին:  
Առաջ գնալու մեր ծրագիրը՝ հասնել միջազգային չափանիշների, ախտորոշման և բուժման բոլոր հարցերում ստանալ միջազգային ակրեդիտացիա և դուրս գալ միջազգային բեմահարթակ՝ դառնալով տարածաշրջանային կենտրոն:  
Ուրեմն ի գործ և Աստված մեզ հետ: 

Հարգանքով՝ Սամվել Դանիելյան