ԿԵՆՏՐՈՆԻ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԳԾՈՎ ՓՈԽՏՆՕՐԵՆ Պ.Ա. ՂԱԶԱՐՅԱՆ

Պետրոս Արամի Ղազարյան, կ.գ.դ., պրոֆեսոր, 6 միջազգային ակադեմիաների ակադեմիկոս

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1946թ. հունվարի 2, Վրաստան

Աշխատանքային գործունեություն

1995թ.-ից`
«ՀՀ ԱՆ «Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ -ի գիտության գծով փոխտնօրեն

1990թ.-ից՝
ՀՀ ԱՆ արյունաբանական կենտրոնի կենսաքիմիայի պրոբլեմային լաբորատորիայի վարիչ

1998-2016թթ.
ԵՊՀ դեղագործական քիմիայի ամբիոնի պրոֆեսոր

1994-1998թթ.
ԵՊՀ օրգանական քիմիայի ամբիոնի պրոֆեսոր

1974-1990թթ.
ԽՍՀՄ ԱՆ Երևանի բժիշկների կատարելագործման ինստիտուտ կենսաքիմիայի լաբորատորիայի վարիչ

1969-1974թթ.
Գիտաշխատող, ՀՀ ԳԱԱ կենսաքիմիայի ինստիտուտ

Կրթություն
1964-1969թթ. Երևանի Պետական Համալսարան, կենսաբանության ֆակուլտետ

1962-1964թթ. Երևանի տնտեսագիտական-ֆինանսական քոլեջ

Այլ տվյալներ
Պրոֆեսոր Պ.Ա.Ղազարյանը 2006թ.-ին ստացել է ՀՀ ԿԳ և ՀՀ ԱՆ նախարարների պատվոգրեր, իսկ2008թ.-ին պարգևատրվել է պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան հուշամեդալով: Պետրոս Ղազարյանը մասնակցել էշատ միջազգային գիտաժողովների և ծրագրերի: 1997-1998թ. արժանացել է «Տարվա Մարդը» մրցանակին Ամերիկայի Կենսագրական Ինստիտուտի կողմից և պարգևատրվել է Աշխարհի առաջատար գիտնականներին շնորհվող «Ոսկե Մեդալ»-ով: Ունի 446 տպագրված գիտական աշխատություններ:

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու զավակ: