ԿԵՆՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆ Ս.Հ. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Սամվել Հովհաննեսի Դանիելյան, բ.գ.թ. դոցենտ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

1955թ. սեպտեմբերի 30, Թբիլիսի

Աշխատանքային գործունեություն

2019թ․ հունվարի 14-ից

«ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն

2018թ. հունիսի 21-ից 2019թ․ հունվարի 14-ը
«ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի Ժ/Պ

2018թ. հունիսի 18-ից՝
ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր արյունաբան

2016-2018թթ.
"Care for All" բժշկական կազմակերպություն, բժշկական ծառայությունների որակի պատասխանատու, Լոս Անջելես, ԱՄՆ

2008-2016թթ.
Երևանի պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության ամբիոնի վարիչ

2007-2016թթ.
ԵՊԲՀ Մուրացան համալսարանական հիվանդանոցի քիմիաթերապիայի կլինիկայի ղեկավար 

1995-2006թթ.
Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի մանկական բաժանմունքի ղեկավար

1993-1995թթ.
Մանկական արյունաբան/ուռուցքաբան, Պրոֆ. Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի մանկական բաժանմունք

1985-1987թթ.
Մանկաբույժ, Չարենցավանի հիվանդանոց

1984-1985թթ.
Մանկաբուժության ինտերն, Երևանի 1-ին մանկական hիվանդանոց

Կրթություն

1978-1984թթ.

Երևանի պետական բժշկական ինստիտուտ, մանկաբուժության ֆակուլտետ 

1987-1989թթ.
Կլինիկական օրդինատուրա, Մոսկվայի մանկաբուժության ինստիտուտ, Ռուսաստան

1989-1992թթ.
Ասպիրանտուրա մանկական արյունաբանության և ուռուցքաբանության գծով, Մանկական արյունաբանության ինստիտուտ, Մոսկվա, Ռուսաստան

Այլ տվյալներ
Մասնակցել և ելույթներով հանդես է եկել բազմաթիվ գիտաժողովների, մանկական արյունաբանության և ուռուցքաբանության գծով վերապատրաստումներ անցել Գերմանիայում, Լեհաստանում, Ավստրիայում, ԱՄՆ-ում: Ունի մի քանի տասնյակ գիտական աշխատանքներ՝ տպագրված արտասահմանյան և տեղական գիտական հանդեսներում: Անդամակցում է տարբեր մասնագիտական միությունների և խորհրդների: Ներկայումս հանդիսանում է Սիթի օֆ Սմայլ բարեգործական հիմնադրամի համահիմնադիր և խորհրդի անդամ: Ստացել է մրցանակներ Հայաստանում մանկական քացկեղների բուժման կազմակերպման և զարգացման համար:

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու զավակ։