Եվս մեկ ձեռքբերում մեր թիմի կողմից․ ուրախ ենք հայտնել, որ Պրոֆ․ Ռ․Հ․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի հոգեբանասոցիալական ծառայության ղեկավար, կլինիկական հոգեբան Ալիսա Քամալյանն արժանացել է Մանկական ուռուցքաբանության միջազգային միության 2022թ․-ի երիտասարդ գիտնականի կրթաթոշակի։ Այն տրվել է «Քաղցկեղ ունեցող դեռահասների տեղեկատվական կարիքները ախտորոշման շուրջ» հետազոտության համար։