Տիկին Աննա Հակոբյանի այցն ԱԿ

Դեկտեմբերի 26-ին «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանն այցելեց Արյունաբանական կենտրոն՝ շնորհավորելու կենտրոնի մանկական արյունաբանական կլինիկական բաժանմունքում բուժվող երեխաներին Ամանորի և Ծննդյան տոների կապակցությամբ: Տիկին Հակոբյանին ուղեկցում էին ԱԿ տնօրենի պաշտոնակատար Սամվել Դանիելյանը և «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի տնօրեն Էսթեր Դեմիրճյանը: Տիկին Հակոբյանը երեխաների համար պատրաստել էր անակնկալ և նվերներ: Նա իր հետ բերել էր մուլտֆիլմի հերոսներ, որոնք զվարճացրեցին երեխաներին, նկարիչ, որը՝ որպես նվեր նկարեց յուրաքանչյուրին, իսկ Ձմեռ Պապն էլ իր բարեմաղթանքներով եզրափակեց այցելությունը: