Հայաստանը միացավ Սուրբ Հուդայի Գլոբալ Ալյանսին 

 Հայաստանը միացավ Սուրբ Հուդայի Գլոբալ Ալյանսին 
✔️ Մենք դարձանք առաջին ազգը, որ պաշտոնապես միացավ աշխարհում հայտնի հիվանդանոցներից մեկի՝ Սուրբ Հուդայի մանկական հետազոտական հիվանդանոցի համագործակցությանը: 
Սա ևս մեկ կարևոր քայլ է դեպի քաղցկեղով հիվանդ երեխաների ապրելիության ցուցանիշի բարելավում ամբողջ աշխարհում, և քայլ որի առաջին գործընկերը պաշտոնապես Հայաստանն է: 
✔️ Ապրիլի 12-ին ՀՀ վարչպետի տիկին, «Սիթի օֆ սմայլ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը և Սուրբ Հուդայի գլխավոր տնօրեն Կարլոս Ռոդրիգես-Գալինդոն ամերիկյան Մեմֆիս քաղաքում ստորագրեցին համաձայնագիրը, որով Հայաստանը պաշտոնապես միացավ Ալյանսին: 
✔️ Հայ մասնագետներն արդեն իսկ տարիներ շարունակ մասնակից են եղել Սուրբ Հուդայի մանկական հետազոտական հիվանդանոցի տարածաշրջանային նախաձեռնություններին: Իսկ այժմ սկսվում է մի ինտենսիվ աշխատանքային փուլ, որի շրջանակներում կիրականացվեն գլոբալ, տարածաշրջանային և կլինիկական նախաձեռնություններ և միջտարածաշրջանային ծրագրեր, որոնց վերջնական նպատակը մեկն է՝ բժիշկների կարողությունների հզորացման և տեխնիկական աջակցության տարբեր գործիքների կիրառմամբ քաղցկեղով հիվանդ երեխաների բուժում և ապրելիության մակարդակի բարձրացում: 
✔️ Սա մի կարևոր քայլ է մեր երկրի համար և ամրապնդում է Հայաստանը քաղցկեղի բուժման տարածաշրջանային կենտրոն դարձնելու նպատակները...