Հայկական Արյունաբանական Ասոցիացիայի (ՀԱԱ) 5-րդ հանրագումար

Դեկտեմբերի 15-ին Արյունաբանական կենտրոնում տեղի ունեցավ Հայկական Արյունաբանական Ասոցիացիայի  5-րդ հանրագումարը: Հանդիպման ընթացքում ներկայացվեց 2018-2020թթ-ի գործունեությունը, մեր բժիշկների ձեռքբերումները, ֆինանսական հաշվետվություն և հետագա ծրագրերը: ՀԱԱ-ի անդամների կողմից ընտրվեցին ասոցիացիայի ղեկավար մարմիններ: ՀԱԱ-ի նախագահ վերընտրվեց ՝ Երվանդ Կարապետի Հակոբյանը: