Հայ-գերմանական սեմինար՝ նվիրված մանկական արյունաբանությանը և ուռուցքաբանությանը

Արյունաբանական կենտրոնում պրոֆեսոր Փոլ Շլեգելի շրջայցին հաջորդեց հայ-գերմանական սեմինարը՝ նվիրված մանկական արյունաբանությանը և ուռուցքաբանությանը։

Սեմինարի 2 օրերի ընթացքում քննարկվեցին ոլորտի արդի հարցեր և ներկայացվեցին մի շարք կարևոր զեկույցներ։ Պրոֆեսոր Փոլ Շլեգելի ելույթը նվիրված էր լեյկեմիայի ռեցիդիվի դեպքում ոսկրածուծի փոխպատվաստմանը։

Մեր երիտասարդ մասնագետներից ելույթ ունեցան ԵՊԲՀ մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ամբիոնի, Պրոֆ․ Ռ․Հ․ Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի Մանկական քաղցկեղի և արյան հիվանությունների կլինիկական օրդինատորներ Իրինա Մելնիչենկոն, Քլոդեթ Ստեփանյանը, Հենրիկ Գրիգորյանը, Էլյա Մինասյանը, նույն կենտրոնի մանկական արյունաբաններ Գրիգոր Վարդանյանը, Մանե Գիժլարյանը և արյունաբան Նելլի Սարգսյանը։