Արյունատվության ակցիա Վիվառոյում

Շարունակվում են անհատույց արյունատվության նախաձեռնությունները հայկական կազմակերպությունների կողմից: Այս անգամ նախաձեռնողը Վիվառո ընկերությունն էր:

Դեկտեմբերի 26-ին ԱԿ արյան բանկի աշխատակիցներն այցելեցին ընկերության գլխավոր գրասենյակ, որտեղ կազմակերպվեց արյունատվությունը:  Վիվառոյի թվով 32 աշխատակից արյուն հանձնեցին՝ քաղցկեղով հիվանդ անձանց օգնելու նպատակով:

Արյունաբանական կենտրոնի տնօրինությունը շնորհակալություն է Վիվարո ընկերությանը և հույս հայտնում, որ նման միջոցառումները օրինակելի կլինեն այլ կազմակերպությունների համար ևս: