Արյունատվության ակցիա FMD KL EUROPE-ում

Դեկտեմբերի 13-ին կազմակերպվեց հերթական արյունատվության ակցիան:

Արյունաբանական կենտրոնի արյան բանկի աշխատակիցները առավոտից FMD KL EUROPE ընկերության գրասենյակում էին, որը հանդիսանում է տարածաշրջանի ամենամեծ բիոտեխնոլոգիական պարկը: Սա նրանց կողմից թվով երկրորդ անհատույց արյունատվությունն էր՝ որպես կորպորատիվ սոցիալական պատասխանատվության մշակույթի մաս: Աշխատակիցներից 25-ն արյուն հանձնեցին՝ որպես կամավոր դոնորներ: Նպատակը քաղցկեղով հիվանդ երեխաներին օգնելն էր:

Արյունաբանական կենտրոնի տնօրինությունը շնորհակալություն է հայտնում FMD KL EUROPE ընկերությանը՝ նման նախաձեռնության համար և հույս ունի, որ նման միջոցառումները օրինակելի կլինեն այլ ձեռնարկությունների և աշխատանքային խմբերի համար: