Մանկական քացկեղի և արյան հիվանդությունների կենտրոնացված ծառայություններ

Այսօր Արյունաբանական կենտրոնում կայացավ մանկական քացկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը: Կենտրոնի ստեղծումն արդյունք էր Արյունաբանական կենտրոնի և ԵՊԲՀ Մուրացան հիվանդանոցային համալիրի մանկական ուռուցքաբանական և արյունաբանական ծառայությունների միավորման: Բացման արարողությանը մասնակցում էին ՀՀ վարչապետի տիկին և Սիթի օֆ սմայլ բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը, բարձրաստիճան պաշտոնատար անձինք, բժիշկներ, հասարակական գործիչներ, ինչպես նաև այս օրերին ԵՊԲՀ-ում տեղի ունեցող Մանկական ուռուցքաբանության միջազգային կոնգրեսի մասնակիցներ: